Մուշեղ Գալշոյան -Պատմվածքներ

Գրադարանի <<Բարձրաձայն ընթերցանության>> խմբակի անդամները դեկտեմբերի 11-ին
անցկացրին բարձրաձայն ընթերցանության ժամ, որի թեման Մ. Գալշոյանի պատմվածքներն էր: 9-2 դասարանի աշակերտները կարդացին <<Օրն ավետյաց>> և <<Ձայն ամենայն հայոց>> պատմվածքները:  Աշակերտները կարդում էին հատվածներով,պատմում իրենց կարդացածը ,հետո մեկնաբանում: Պատմվածքները հանճարեղ Կոմիտասի մասին էր:
<<Օրն ավետյաց>> պատմվածքում փոքրիկ Սողոմոնին որբանոցից Սուրբ Թադեոս եկեղեցու վարդապետ Գևորգ Դերձակյանը  Վեհափառի պահանջով ընտրում  է որպես ամենաձայնեղ երեխա  և իր հետ տանում Էջմիածին: Փոքրիկ Սողոմոնի հեռանալը որբերին տխրություն է բերում, որովհետև նրա երգը նրանց ուրախություն և ջերմություն էր պարգևում:
  <<Ձայն ամենայն հայոց>> պատմվածքը  Կոմիտաս վարդապետի մասին էր,որը Սուրբ Լուսավորիչ եկեղեցու վարժարանի սաներին երգեցողության դասեր պիտի տար և երաժշտանոց հիմներ: Հայաստանի բոլոր կողմերից այստեղ սովորող սաներից Կոմիտասը ընտրում է լավագույններին: <<Եվ  թող կամենա Աստված , որ ամեն գավառից մեկը ձայնեղ լինի,ու ես երգչախումբս հայոց աշխարհի բոլոր կողմերից ձայն ունենամ>>: Նա՝ ընտրելով Հայաստանի բոլոր գավառներից մեկական սան իր երգչախմբի համար, ասաց. <<Աշխարհիս չորեք կողմերեն երգչախումբս ձայն ունեմ. հայ ձայն հնչեցնել կարելի է ու ...երաժշտանոց հիմնել>>: Հետո նա մեկնեց իր օրհնանք-ուրախությունը.
 -Ապրեք, որդիք,դուք ամենքդ ձեզ նման եք...ձեր հող ու ջրի, ձեր ցեղի հիշատակներն ունիք,
 ձեր աշխարհների երկինքն ու շունչը:

Комментарии