Դեկտեմբերի 4-ին <<Բարձրաձայն ընթերցանության>> խմբակը անցկացրեց Համո Սահյանի բանաստեղծությունների բարձրաձայն ընթերցումներ: Խմբակի անդամները կարդացին Հ.Սահյանի <<Պապը>>, <<Օրը մթնեց>>, <<Մասրենի>>, <<Անձրև>>, <<Փշատենի>>, <<Քարափի վրա>>, <<Ախր ես ինչպես... >>, <<Հայաստան ասելիս...>>, <<Գարունդ հայերեն է գալիս...>> և այլ բանաստեղծություններ: Հ. Սահյանի ստեղծագործության թեման հայրենիքն է ,հայրենի բնությունը: Նրա բանաստեղծություններում միշտ հայրենիքն ու հայրենի բնությունը հանդես են գալիս միասին, հայրենիքը հերոսին երևում է հայենի լեռների ու ձորերի, գետերի ու լճերի տեսքով:
Խմբակի անդամները վերլուծեցին կարդացած բանաստեղծությունները: Սահյանի բնության մեջ ամեն ինչ շնչում է,ապրում, չկան անկենդան առարկաներ: Նրա <<Անձրև>>-ը կազմված է երեք մասից,և այդ մասերը բնության մեջ տեղի ունեցած դրամայի երեք գործողություններ են ներկայացնում: <<Մասրենի>> -ն մասրենու իրական ճակատագիրն է ,որը մարդկանց կյանքում այլևս այն դերը չի կատարում,ինչ տաիներ առաջ,երբ գյուղացու կյանքը սերտորեն կապված էր բնության հետ: <<Պապը>> դիմանկան է գեղջուկ աշխատավորի,ով մեռնում է ամենաարդար մահով՝ մաճը ձեռքին,նոր բացված ակոսում: Մարդը ,որի կյանքի իմաստը եղել է աշխատանքը, ամաչել է,որ չի կարողանում աշխատել...

Комментарии
Отправить комментарий