Ընթերցանության խթանում




Ընթերցանության խթանման լավագույն փորձը


Ժամանակակից զարգացող հասարակության մեջ ավելի ու ավելի դժվար է դարձել երեխային ստիպել գիրք կարդալ, այնուհանդերձ, գրքի դերը անձի զարգացման գործում մնում է անփոխարինելի: Աշխարհն արագորեն փոփոխվում է, դառնում ավելի ու ավելի շատ վիրտուալ, այդ պատճառով ընթերցանության խթանման ձևերը նույնպես պիտի փոխվեն և համապատասխանեն ժամանակի պահանջներին:

Ստորև ներկայացնում ենք երեխաների և դեռահասների շրջանում ընթերցանության խթանման լավագույն օրինակներից մի քանիսը, որոնք տարբերվում են միմյանցից թե՛ ձևով և թե՛ բովանդակությամբ: Մենք հույս ունենք, որ Եվրոպական և Արևելյան գործընկերության երկրների փորձը կոգևորի գրադարանավարներին, ուսուցիչներին, մշակութային ոլորտի ղեկավարներին  և ընթերցանության խթանմամբ զբաղվող այլ մասնագետներին՝ իրականացնել նման ծրագրեր տեղական,  հանրապետական կամ միջազգային մակարդակով:



ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱ. ԸՆԹԵՐՑՈՂ ԱՍՏՂԵՐ
«Պրեմիեր լիգայի ընթերցող աստղերը» National Literacy Trust-ի և Պրեմիեր լիգայի համատեղ նախագիծն է: Սա  ընթերցանությանխթանման ծրագիր է, որը հասցեագրված է այն երեխաներին ու երիտասարդներին, որոնք դեռևս ընթերցանության երկրպագուներ չեն, բայց տարված են ֆուտբոլով: 2012 թվականից հազարավոր դպրոցներ և գրադարաններ են ներգրավվել նախագծում: Պրեմիեր լիգայի ընթերցող աստղեր ծրագիրը դպրոցներին օգնում է ներգրավել աշակերտների, որոնք ունեն գրագիտության ցածր մակարդակ և կարծում են, թե ընթերցանությունն ուրիշների համար է: Ծրագիրը բավական ճկուն է, ուստի կարող է օգտագործվել թե' տարրական, թե' միջնակարգ դպրոցում: Այն հատկապես հաջողություն է ունենում գրագիտության հանդեպ տղաների վերաբերմունքը փոխելու հարցում, և գրավում է նրանց ուշադրությունը, ովքեր ֆուտբոլ են սիրում: Ծրագիրը մասնակցության հնարավորություն է տալիս նաև ծնողներին և օգտակար է նրանց համար: Նրանց մասնակցությունը օգնում է ավելացնել սեփական ինքնավստահությունը, ինչպես նաև մղում է կատարելագործել հմտությունները և ավելի շատ հետաքրքրվել իրենց երեխաների ընթերցողական սովորություններով:
http://www.literacytrust.org.uk/premier_league_reading_stars


ԳՐՔԵՐՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՒՄ ՏԱՐԱԾՈՒՄ ԵՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆԸ  ՄԻԴԴԼՍԲՐՈՅՈՒՄ
«Արրիվա Նորթ Իսթ» ավտոբուսների ընկերության, Ազգային գրագիտության դաշինքի և Միդդլսբրոյի խորհրդի համատեղ նախագիծն է: Տարածքում ընթերցողների թիվն ավելացնելու նպատակով «Արրիվա Նորթ Իսթ» ընկերությունն անվճար մանկական գրքեր է բաժանել իր 27-րդ ծառայության ավտոբուսներում: Նվիրաբերվել է 15,000 մանկական գիրք, և ընտանիքները կարողացել են անվճար գիրք ստանալ երկու տարբեր երթուղիների ավտոբուսներում, որոնք անցնում են Միդդլսբրոյի ամենաաղքատ շրջաններով և կատարում են շաբաթական ավելի քան 22,400 ուղևորություն: Ընտանիքները կարդում են գրքերը ավտոբուսով ուղևորության ընթացքում և իրենց հետ տուն են տանում: Մինչ օրս 9000 ընտանիք անվճար գիրք է տարել տուն: Տեղաբնակ Սիլվիան` վեցամյա Լիլիի ու Թոմասի մեծ տատիկը, ասում է. «Իմ կարծիքով` իսկապես ցնցող գաղափար է. երեխաները զբաղմունք են ունենում ավտոբուսում, կարող են կարդալ նաև տանը: Ես վերցրի Մայքլ Մորպուրգոյի գրքի օրինակը, ու նրանց դուր եկավ: Դադարեցին հեռուստացույցով մուլտեր դիտել, փոխարենը կարդում ենք: Նրանք իրար հետ խոսում էին նկարների մասին. Շատ հաճելի էր»:
https://www.arrivabus.co.uk/north-east/Lukas-Jutkiewicz-launches-book-campaign/



ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՎՏՈԲՈՒՍ` ՏՊԱՎՈՐԻՉ ՏՈՆ  ԳՐՔԵՐԻ ՀԵՏ

Ամբողջ տարի գրքերով և խաղալիքներով լի ավտոբուսը այցելում է թաղամասի գրադարաններ և կենտրոններ, խաղահրապարակներ, զբոսայգիներ և հանրային լողավազաններ: Ընթերցանության հմուտ անիմատորները մինչև տասներկու տարեկան երեխաների համար կազմակերպում են հատուկ և հետաքրքիր հանդիպումներ գրքերի հետ: Սկսնակ փոքրիկ ընթերցողներն իրենց առաջին գրական փորձը ձեռք են բերում բանաստեղծությունների և պատմվածքների միջոցով: Նախադպրոցական երեխաները իմանում են ամենատարբեր երևույթների մասին` նկարներից մինչև աուդիո-գրքեր: Դպրոցական երեխաները հանդիպում են «Գրքախմբում» և խորասուզվում գրքերի աշխարհում: Ամեն տարի, մոտավորապես 800 արշավի ընթացքում մանկական գրականությամբ ավտոբուսները հասնում են 6000 մարդու:http://www.spendenfondslesen.ch/index.php?id=18&L=1

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԸՆԹԵՐՑԵԼՈՒ ԱԶԳԱՅԻՆ ՇԱԲԱԹ 
Երեխաների համար ընթերցանության ազգային շաբաթը («Ամբողջ Հոլանդիան կարդում է երեխաների համար» ազգային հասարակական արշավի շրջանակներում) նպատակ ուներ դաստիարակել ընթերցողներ` կրթված, մշակութային ու խելացի մարդիկ, վաղ մանկությունից ամեն օր երեխաների համար տանը, մանկապարտեզներում և դպրոցներում բարձրաձայն կարդալու միջոցով: Ծրագիրը երիտասարդ սերնդի կրթության համար պատասխանատու բոլոր մարդկանց, հասարակական կազմակերպություններին ու հաստատություններին կոչ է անում ներկայացնել և իրականացնել երեխաների և դեռահասների համար ամենօրյա բարձրաձայն ընթերցանությանը աջակցելու ծրագիր` ընթերցել ամեն օր, օրական 20 րոպե: Երեխաների համար ընթերցանության ազգային շաբաթը կազմակերպվում է 2002 թվականից: Ամեն տարի ABCXXI հիմնադրամը հավաքագրում է կամավորների (առաջնորդներ և կոորդինատորներ) և տրամադրում մեծ քանակով գովազդային նյութեր`ազդագրեր, գրքույկներ, էջանիշներ, ավելի քան 4500 վայրերի նկարներով կպչուն սթիքերներ: Մեկ շաբաթվա ընթացքում ծնողների, ուսուցիչների, գրադարանավարների, արտիստների, իշխանության ներկայացուցիչների, լրատվամիջոցների ու եկեղեցու կողմից ողջ երկրում կազմակերպվում են հազարավոր միջոցառումներ` գրական հերոսների շքերթներ, մրցույթներ, ներկայացումներ և հանրային ընթերցումներ: 2011 թվականին «Յուրաքանչյուր չեխ ընթերցում է երեխաների համար» չեխական հիմնադրամի հետ համատեղ ստեղծվել է Երեխաների համար ընթերցանության առաջին միջազգային շաբաթը:
http://www.allofpolandreadstokids.org/

«ԱՌԱՋԻՆ ԳԻՐՔԸ ԵՐԵԽԱՅԻՍ ՀԱՄԱՐ» 
Ամբողջ երկրում ծննդատների շուրջ 90 տոկոսը ստացել է «Առաջին գիրքը երեխայիս համար» 72500 հավաքածու, որոնք անվճար տրամադրվել են երիտասարդ մայրերին: Այն բաղկացած է գրքից և DVD սկավառակից` ուսումնական ֆիլմով և օրորոցայիններով, որը ստեղծվել է «ABCXXI – Ամբողջ Լեհաստանն ընթերցում է երեխաների համար» հիմնադրամի կողմից, որպեսզի խրախուսի երիտասարդ ծնողներին ծննդյան օրից ընթերցել իրենց երեխայի համար: Նախագծի նպատակն է`երիտասարդ ծնողների շրջանում տարածել այն գաղափարը, որ ամեն օր երեխաների համար առնվազն 20 րոպե բարձրաձայն ընթերցանությունը դրական ազդեցություն է ունենում երեխայի լեզվական, հոգեբանական և մտավոր զարգացման վրա, ինչպես նաև բավարարում է նրա զգացմունքային պահանջները: Նախագիծն իրականացվել և ֆինանսավորվել է Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարության կողմից:
http://www.calapolskaczytadzieciom.pl/pkmd


ԸՆԹԵՐՑՈՒՄ ԵՎ ԴԻՏՈՒՄ  ԱԳՐԱՖԿԱՅՈՒՄ
 
Հանդիպումների շարք է, որի ընթացքում անիմատորը գրքից մի պարբերություն է կարդում, ապա դրան հաջորդում է գրքի մշակման կամ գրքին շատ մոտ թեմայի հիման վրա ֆիլմի ցուցադրություն: Առաջադեմ մուլտիպլիկատորների ստեղծած մուլտֆիլմերն ամենից հաճախ են ներկայացվում: Մանկական գրականության գրադարանը` «Փոքր մարդու գրադարանը», նույնպես գործում է Ագրաֆկայում: Նախագիծը նախատեսված է ամենափոքր ընթերցողների համար: Ընթերցումից և դիտումից հետո երեխաներին հրավիրում են ստուդիա, որտեղ նրանք գույների ու ձևերի օգնությամբ կարող են արտահայտել իրենց տպավորությունները ֆիլմից և գրքից: Սա զարգացնում է նրանց երևակայությունը: Երեխաների հետ աշխատանքի փորձ ունեցող մասնագետները հրավիրվում են մասնակցելու այս նախագծին: Ծրագիրն առաջարկում է լեհ և արտասահմանցի հեղինակների ամենահետաքրքիր գրքերը: Սա նաև լավ հնարավորություն է, որպեսզի ծնողները հիշեն մանկության իրենց սիրելի հեքիաթներն ու մուլտֆիլմերը: http://www.kinoagrafka.pl/czio.html

ԿԼԱՆԵՆՔ  ԳՐՔԵՐԸ ՀԵՓՓԻ ՄԻԼՈՒՄ
ՄաքԴոնալդս ընկերությունը, «Shtiftung Lesen» գերմանական ընթերցանության հիմնադրամի հետ համատեղ, նպատակ ունի հայտնի Հեփփի Միլսում դրվող խաղալիքները փոխարինել գրքերով` այդպիսով մասնակցելով մանուկների գրագիտությունը խթանելու ջանքերին: Առաջարկվող բոլոր գրքերը բարձրորակ են: «Stiftung Lesen» հիմնադրամը կատարել է այնպիսի ընտրություն, որպեսզի գրքերը հարմար լինեն որոշակի տարիքի երեխաների համար: Ծնողները կարող են գիրք ընտրել` ըստ իրենց ցանկության: Ընդգրկված են թե' գեղարվեստական, թե' ոչ գեղարվեստական գրքեր: Որոշ գրքեր հարմար են փոքրիկների համար բարձրաձայն ընթերցելուն, մյուսները նախատեսված են ավելի մեծ երեխաների ինքնուրույն ընթերցանության համար: Զգալի թվով գրքեր գտել են իրենց հասցեատիրոջը: 2012 թվականի արշավի ընթացքում Գերմանիայում չորս միլիոն գիրք է հայտնվել այն ընտանիքներում, որոնք ունեն հինգից տասը տարեկան երեխաներ: Նմանատիպ արշավն ամենապարզ միջոցն է` հասնելու այն ընտանիքների երեխաներին, որտեղ չեն գնահատում գիրքն ու ընթերցանությունն այնքան, որքան անհրաժեշտ է, որպեսզի երեխաները ձեռք բերեն գործառական ընթերցողական հմտություններ:https://www.stiftunglesen.de/initiativen-und-aktionen/aktionen/buchaktion

ՍՓՈՈՒՔՍ 
ՍՓՈՈՒՔՍԸ (Աջակցություն ծնողներին` երեխաների կրթության հարցում) նախագիծ է, որի նպատակն է` ծնողներին փոխանցել այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են երեխաներին կարդալ սովորեցնելու գործում: Ծնողները 12 անգամ, շաբաթական մեկ օր հաճախում են նիստերի, որտեղ մանկավարժ-հոգեբաններն ու ծնողների աջակցության աշխատակիցները նրանց ցույց են տալիս այն պարզ կրթական ռազմավարությունը, որն օգտագործվում է երեխաների հետ ընթերցելու ժամանակ: Այս երկու հիմնական ուսուցանվող  մեթոդներն են` «Կանգ առ, Հուշիր,  Գովիր» և «ընդհանուր լեզվական» մոտեցում ընթերցանությանը: «Կանգ առ, Հուշիր, Գովիր» մոտեցման դեպքում ծնողներին ցույց են տալիս` ինչպես պատասխանել, երբ նրանց երեխան չի ճանաչում որևէ բառ: Ընդհանուր լեզվական մոտեցումը ծնողներին խրախուսում է քննարկել գրքերն իրենց երեխայի հետ, այլ ոչ թե ավարտելուց հետո ուղղակի մի կողմ դնել դրանք:http://educationendowmentfoundation.org.uk/projects/spokes/

ԽԱՂԱՆՔ  ՄԱՆԿԱԿԱՆ ՈՏԱՆԱՎՈՐՆԵՐՈՎ 

Ծնողները և նրանց փոքրիկները  օգտվում են ամեն ամիս անցկացվող սկսնակների հանդիպումներից ամենափոքրերի համար, որոնք կազմակերպվում են GGG հանրային գրադարանի կողմից, դրանք ներառում են ոտանավորներ, երգեր և պատմվածքներ: Մանկական ոտանավորներն ամենակարճ պատմվածքներն են, որոնցում կա այն ամենը, ինչից գրականություն է ստեղծվում` հնչյուն, ռիթմ և բովանդակություն: Նրանք նաև ճանապարհ են հարթում դեպի լեզվի և գրքերի աշխարհ: Սկսնակների գրքային հանդիպումների ընթացքում հմուտ ղեկավարների հրահանգներով պատմվում են աշխույժ հեքիաթներ, իրականացվում մատներով կամ բառերով խաղեր: Հին բանաստեղծությունները նոր շունչ են ստանում, երբ հանպատրաստից փոխվում են` գրադարանի ամենափոքրիկ այցելուների պահանջներին համապատասխան: Մանկական բանաստեղծությունները կարելի է լսել, իսկ նկարազարդ գրքերը` թերթել կամ բարձրաձայն կարդալ: Չափահասները տեղեկություն են ստանում այբբենարանների մասին:http://www.spendenfondslesen.ch

ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ԲԵՐԿՐԱՆՔ 
2002 թվականից ի վեր ամեն ամառ և ձմեռ GGG հանրային գրադարանը խթանում է հատուկ նախագծեր, որոնց նպատակն է` դպրոցականների մեջ սերմանել ընթերցելու ցանկություն: Ձմռանը` «Բացահայտենք Բազելի գրադարանները» նշանաբանի ներքո երեխաներն այցելում են Բազելի և Ռիհենի գրադարաններ: Գրադարաններից յուրաքանչյուրում նրանց սպասում են հետաքրքրաշարժ գլուխկոտրուկներ, որոնք պետք է լուծել: Այս խաղերի միջոցով նրանց են ներկայացվում գրադարանի գանձերը: Ովքեր լուծում են բոլոր գլուխկոտրուկները, կարող են մասնակցել նկարչական նախագծի` գրավիչ մրցանակներով: Ամառային «Ուրախ ժամանցը» խրախուսում է օրվա ցանկացած հնարավոր պահի 15 րոպե ընթերցանությունը: Նրանք կարող են այս «ընթերցանության օրն» ավելացնել իրենց անձնական ընթերցանության միջոցառումների գրքույկում: Նրանք, ովքեր բավական հաճախ են կարդում, մասնակցում են նաև նկարչական միջոցառման: Դասարանները նույնպես կարող են մասնակցել այս մրցույթներին և փոքր հաջողության դեպքում գումար  «վաստակել» իրենց դասարանի գրքերի հավաքածուի համար:http://www.spendenfondslesen.ch/
 ԱՐՇԱՎ                                                  
"www" նախագիծը (Արի. Վերցրու. Հանգստացիր) նախատեսված է պատանիների համար: Պատանիների շրջանում ընթերցանության խթանումն օգտակար է, քանի որ ամենադժվար աշխատանքը այս խմբի հետ է: Նախագծի շրջանակներում ստեղծվել է պատանիների ոճով արված մեծ քանակությամբ տպագիր նյութ, որոնցից են`մշակութային միջոցառումների հրավիրատոմսեր, էջանիշներ դեռահասների համար, «Գիտե±ք, թե որտեղ է ձեր գրադարանը» վերնագրով քարտեզ: Երեխաները գնահատել են իրենց կարդացած գրքերը` ամրացնելով «HIT. OK. KIT» նամականիշեր: Ավելի ուշ գրադարանավարները մշակել են այս պատասխանները և հաշվի առել դրանք հետագայում դեռահասների համար գրքեր գնելիս: «Երիտասարդություն» հատուկ ինտերնետային էջը նույնպես ստեղծվել է պատանիների համար: Այնտեղ նրանք կարող են հետաքրքիր տեղեկատվություն գտնել գրքերի և գրադարանի միջոցառումների մասին: Բացի այդ, կազմակերպվել է միջոցառումների շարք պատանիների համար: Դրանցից են աուդիո-գրքի ձայնագրությունը, գրաքննադատության սեմինարները, երաժշտական ծրագրերի նախապատրաստումը և այլն:http://www.biblioteka.wroc.pl/mlodziez/projekty/kampania-www-wstap-wypozycz-wyluzuj

ԲԱՌԻՑ  ԵՎ  ՊԱՏԿԵՐԻՑ  ՀԵՏՈ

Գիմնազիայում ընթերցանությունը խթանելու համար ուսումնական գործընթացքում օգտագործվում են գրաֆիկական վիպակներ: Նախագիծը տեսությունն ու պրակտիկան համատեղում է դպրոցական երեխաների հետաքրքրությունների հետ. գրաֆիկական վիպակներում խճճված պատմությունները ներկայացվում են զավեշտական ոճով. նրանք յուրահատուկ  կառույցների և բառերի ու պատկերների համադրությունների միջոցով խոսում նրանց հետ, ովքեր դժկամորեն են կարդում: Նախ և առաջ, նախագծի օգնությամբ միջնակարգ դպրոցի աշակերտների մոտ (8-10 դասարաններ) կարդալու ցանկություն է առաջանում: Նախագծի նպատակն է` լրացնելընթերցանության հանդեպ հետաքրքրասիրության կորուստը, ինչը պատահում է դեռահասության շրջանում և քիչ նկատելի է, և աշակերտների ուշադրությունը գրավել գրականության նոր ձևերին, որոնք կուրախանցեն նրանց և կլինեն ժամանակակից: Այս նախագիծն արժանացել է «Stiftung Lesen і Commerzbank-Stiftung» հիմնադրամի կողմից սահմանած ընթերցանության մրցանակի:http://www.deutscher-lesepreis.de/aktuelles/

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ «ԳՐՔԱՄԱՆԻԱ» ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Երեխաների ընթերցանության «Գրքամանիա» համազգային մրցույթը բաց մրցույթ է 12-14 տարեկան երիտասարդների համար ողջ Ուկրաինայից: Այն իրականացվում է ամեն տարի` սկսած 2002 թվականից, և տևում է հունվարից մինչև ապրիլ: Մրցույթը կազմակերպվել է 370 շրջաններում, 141 քաղաքներում, ավելի քան 8600 դպրոցներում և 880 մանկական և գյուղական գրադարաններում: Երեք ամսվա ընթացքում 6-8-րդ դասարանցիները գրքեր են կարդում և նշումներ են անում իրենց ընթերցողական օրագրերում: Մրցույթի նպատակն է` երեխաների մեջ զարգացնել դասերից հետո կանոնավոր կարդալու սովորությունը և համոզել նրանց, որ հնարավոր է հաղթել` շնորհիվ այն փաստի, որ շատ ես կարդում: Մրցույթը բաղկացած է չորս փուլից: Բոլոր երեխաները մրցանակներ են ստանում մասնակցության համար. ընթերցողի սերտիֆիկատներ և դիպլոմներ: Յուրաքանչյուր շրջանից երկու հաղթող հնարավորություն է ստանում գալ Լվով և մասնակցել Երեխաների ընթերցանության «Գրքամանիա» միջազգային փառատոնին:http://knygomania.com/

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ «ԳՐՔԱՄԱՆԻԱ» ՓԱՌԱՏՈՆ/
Երեխաների ընթերցանության «Գրքամանիա» միջազգային փառատոնը կազմակերպվում է ամեն տարի` սկսած 2002 թվականից և բաղկացած է մի շարք միջոցառումներից, որոնց նպատակն է ընթերցանության տարածումը երեխաների և պատանիների շրջանում` 4-14 տարեկան: Այն միակն է Ուկրաինայում և հազվադեպ միջոցառումներից Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, որը բացառապես նվիրված է մանկական գրականությանն ու ընթերցանությանը: Տարիների ընթացքում միջոցառմանը մասնակցել է ավելի քան 65000 երեխա և նրանց ծնողները, մանկական գրականության մասնագետներ, հրատարակիչներ, ուսուցիչներ և այլ հետաքրքրված անձիք: Շնորհիվ հայտնի մարդկանց հետ շփումների և տարբեր հետաքրքիր միջոցառումներում մասնակցելու` երեխաները սովորում են, որ ընթերցանությունը ոչ միայն օգտակար է, այլև հետաքրքիր և զվարճալի: Փառատոնի ձևաչափը թույլ է տալիս երեխաներին ներգրավելընթերցանության մեջ տարբեր մեթոդների օգնությամբ. ստեղծագործական մոտեցում, սպորտ, խաղեր և լրացուցիչ դասընթացներ: Երեք օր տևողությամբ փառատոնի ընթացքում տեղի է ունենում 300-ից ավելի միջոցառում, ինչպիսիք են ընթերցանության մրցույթի հաղթողների պարգևատրման արարողություն, հանդիպումներ ուկրաինացի և արտասահմանցի հեղինակների հետ, գրական ընթերցումներ, գրական ուսումնասիրություններ, տարատեսակ ստեղծագործական սեմինարներ, քննարկումներ, մրցույթներ և զվարճանքներ:http://childrenfestival.org.ua/

ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ  ՄԱՐԱԹՈՆ
Ընթերցանության մարաթոնը ամենամյա միջոցառումների շարք է, որի նպատակն է ժամանակակից ուկրաինական գրականության մասին իրազեկումն ու նրա տարածումը Լվովի դպրոցականների շրջանում: 2008 թվականից Լվովի տարածաշրջանային պետական ադմինիստրացիայի և Լվովի քաղաքային խորհրդի կրթության և մշակույթի վարչությունների հետ համատեղ ծրագիրն իրականացվում է դպրոցներում, գրադարաններում և մանկապարտեզներում: Այս ժամանակահատվածում 135 ինստիտուտներում կայացել է 482 հանդիպում 103 գրողների հետ Լվովից, Տերնոպոլից, Իվանովո-Ֆրանկովսկից, Ուժգորոդից, Կիևից: Նախագիծը հասցեագրված է ոչ միայն երեխաներին, որոնք արդեն իսկ հետաքրքրված են ընթերցանությամբ, այլև այսպես կոչված չընթերցողներին: Ընդհանրապես այս տարիների ընթացքում հանդիպումներին հաճախել է ավելի քան 18 հազար դպրոցական Լվովից: Մարաթոնի միջոցառումների շարքում հանդիպումներ են գրողների հետ, վարպետության դասընթացներ, գրքերի շնորհանդեսներ: Միջոցառումը կազմակերպվում է ամեն տարի` ապրիլ-մայիս ամիսներին` Երեխաների ընթերցանության «Գրքամանիա »միջազգային փառատոնից առաջ:http://childrenfestival.org.ua/

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ/
Վրաստանի ազգային խորհրդարանական գրադարանը 2014-ին հիմնել է նոր ծրագիր, որն ուղղված է ընթերցողների խրախուսմանն ու ընթերցանության տարածմանը և Վրաստանում գրագիտության աճին: Մրցույթը կլինի ամենամյա և ազգային գրադարանի յուրաքանչյուր ընթերցող կարող է մասնակցել: Ընթերցողների մրցույթ 2014-ի պահանջների համաձայն, յուրաքանչյուր մասնակից պետք է կարդա Ջեմալ Կարչխաձեի «Անտոնիո և Դավիթ» և Ալբեր Կամյուի «Օտարը» վեպերը: Մասնակիցները պետք է լրացնեն թեստ վերոհիշյալ ստեղծագործությունների վերաբերյալ հարցերով: Առաջին փուլում ընտրված մասնակիցները կներկայացնեն ժյուրիին այդ գրքերի պրեզենտացիաներ: Երեք լավագույնները կճանաչվեն հաղթող: Առաջին տեղ գրաված մասնակիցը կստանա 2014թ. ընթերցանության մրցույթի հաղթողի սերտիֆիկատ: Երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը Գեոսելլ օպերատորի կողմից մրցանակ: Իսկ երրորդ տեղի մրցանակը կլինի յուրահատուկ դիզայինի շախմատը և գրքեր Դիոգեն և Ինտելեկտի հրատարակչությունների կողմից: Բոլոր երեք հաղթողները կստանան մրցանակներ Ազգային գրադարանում տեղի ունենալիք մրցանակաբաշխության արարողության ժամանակ:http://www.nplg.gov.ge/eng/news/mkiTxvelTa_konkursi_2014/id1304

ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
«Անտարես» հրատարակչությունը և www.dasaran.am կայքի հետ իրականացնում է «Ընթերցման օլիմպիադա» 6րդ դասարանի աշակերտների համար: Մրցույթի հիմքում ընկած է «Ընթերցանության մրցույթի» գերմանական մոդելը, որը 1946-ից անցկացվում է Գերմանիայի Դաշնությունում, և գերմանացի մասնագետների համոզմամբ մրցույթի այս ձևով անցկացումը լուրջ և կարևորագույն ազդակ է հանրությանը գրքի հետ կապելու գործում: Նպատակ է դրված «Ընթերցման օլիմպիադայի» միջոցով աշակերտների մոտ բարձրացնել ընթերցանության կարևորությունը՝ ընդհուպ այն աստիճանի, որ 6-րդ դասարանի պատանին իր գիտելիքի շնորհիվ կարողանա դպրոցի և շրջապատի համար դառնալ հերոս: Մրցույթի քաղաքային, մարզային և հանրապետական փուլերում հաղթած աշակերտների դպրոցները արժանանում են մրցանակների, մասնավորապես դպրոցական գրադարանները համալրվում են նոր գրքերով: Մասնակիցները և նրանց ընտանիքները նույնպես արժանանում են բազմապիսի մրցանակների մրցույթի հովանավորների կողմից, որոնց ցանկը տարեցտարի ընդլայնվում է:



ն

Комментарии