Գիրք նվիրելու օր


Փետրվարի 19-ը հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, և այդ օրը Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր:




Մեզանից շատ-շատերը գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են հենց թումանյանական հեքիաթներով, մանկական բանաստեղծություններով, անմահ քառյակներով, պոեմներով...
Գիրք նվիրելու տոնը բազմախորհուրդ է. այն հիշեցնում է մեզ, որ պետք է ճանաչենք գրքի արժեքը, ընթերցենք ու եթե ոչ հաճախ, ապա տարվա մեջ գեթ մեկ օր մեկական գիրք նվիրենք մեր մտերիմներին, հարազատներին: Կարող ենք նվիրել մեր կարդացած ու չկարդացած, հին ու նոր գրքերը` դրանով մեկ անգամ ևս հիշեցնելով, որ գիրքը միտք է ու հոգի, որ այն մեզ նվիրում է վայելքի անմոռաց րոպեներ ու ժամեր: Գիրք նվիրելով` ինքներս մեզ և մեր շրջապատին նվիրում ենք հոգևոր հաղորդակցման հաճելի ու անմոռաց պահեր:
Նվիրեք միմյանց գրքեր ու արթուն պահեք ձեր մեջ ընթերցողին:


Դպրոցի  գրադարանում փետրվարի 19-ին անցկացվեց զրույց  գրքի և նրա  արժեքի  ու նշանակության մասին:
Ներկայացվեց Հովհաննես Թումանյանի  համառոտ կենսագրությունը : Ընթերցանության խմբակի անդամները՝ օրվա խորհրդին հետևելով, գրքեր նվիրեցին միմյանց և գրադարանին:

Комментарии