ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը այսօր այցելել էր Երևանի 198 ավագ դպրոց և հանդիպում ունեցել 198 ավագ դպրոցի աշակերտների հետ: Նա հանդիպման ավարտից հետո դպրոցի գրադարանին նվիրեց գրքեր և տեսահոլովակներ:
Գրքում հեղինակն անդրադառնում է ժամանակակից հեռուստատեսության զարգացման միտումներին՝ այդ մասին ոչ միայն սեփական դատողությունները և եզրակացությունները ներկայացնելով, այլև զրույցների տեսքով հնարավորություն տալով արտահայտվելու հեռուստաաշխարհի մարդկանց, նրանց, ովքեր այսօր եթերում ակտիվ գործող անձինք են, և նաև նրանց, ովքեր կա՛մ անմիջական ու սերտ առնչություններ են ունեցել այս բնագավառի հետ, կա՛մ սրտացավ և շահագրգիռ վերաբերմունք ունեն բնագավառի հիմնախնդիրների նկատմամբ:
Այստեղ կա և երրորդ կողմը՝ հեռուստադիտողները, որոնք իրենց հետաքրքրություններն ու անհանգստություններն ունեն զրույցների միջոցով արտահայտելու իրենց գնահատականները, կարծիքները, տեսակետները, ցանկություններն ու առաջարկությունները: Այլ խոսքով, այս գրքում ավելի շատ տեղ է տրվելու բոլոր նրանց, ովքեր մտահոգություններ ունեն ժամանակակից հեռուսատեսության հետ կապված: Գիրքը հասցեագրված է հեռուստատեսության զարգացմամբ հետաքրքրված ու նրա հիմնախնդիրներով մտահոգված հասարակական բոլոր շերտերին:

Комментарии
Отправить комментарий