Հայոց գրերը

Գրադարանում անցկացվեց հայոց լեվին  նվիրված բանաստեղծությունների բարձրաձայն ընթերցում: Կարդացին ասույթներ մայրենի լեզվի մասին; Ներկայացրին Մ.Մաշտոցին  և   հայոց գրերի  դերն ու նշանակությունը մեր ժողովրդի կյանքում:

Գիրը հսկայական նշանակություն  ունեցավ մարդկային  հասարակության  զարգացման վրա: Առանց  գրի մենք չէինք իմանա մեր նախնիների կյանքի ու գործերի մասին, առանց գրի չէր լինի այժմյան բարձր մշակույթը,  չէր զարգանա գիտությունը:
  Մաշտոցյան գրերը ճակատագրական երևույթ էր մեր ժողովրդի համար: Հայոց գիրը եղավ հայ ժողովրդի հոգեկան միասնությունն ու ինքնուրույնությունը անխախտ պահելու ամենազոր զենքը: Մաշտոցի կատարած հայանվեր գործը, որը հրաշքի էր հավասար, նոր ոգի և մեծ ուժ տվեց մեր ժողովրդին: մեր ժողովուրդն էլ իր երախտաշատ զավակին դարձրեց ամենասուրբ մարդը:
 
<<Մաշտոցի հրաշալի ստեղծագործության՝ հայկական այբուբենի կատարելությունը աշխարհի մեծագույն լեզվաբանների զարմանքն է առաջացրել...>>:
                                                                                                                      Էդմոնդ  Շուց

<<Մեսրոպն իր կատարած գործով ամենամեծն է մեր պատմական հերոսների մեջ>>:
                                                                                                                                    Լեո

<<Հայոց գրերը նույնքան  են նպաստել հայ ժողովրդի պահպանմանը, որքան և հայ ռազմիկները>>;

   Ամեն տառդ հայ ազգապահ մի զինվոր է անմեռական,
   Ամեն բառդ՝ հայոց մի գունդ,այբուբենդ՝ բանակդ Հայկյան...

        Ով ստեղծեց գրերն հայոց՝
        Մեզ հայ պահող թրերն հայոց:
                                                                       Հովհաննես  Շիրազ
   

Комментарии