ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտը (ԿՏՏԻ) 2015 թվականին կրթական համակարգիհամար ստեղծել է համացանցային պաշարների անվտանգօգտագործման հեռավար ուսուցման դասընթաց: Այն բաղկացած էերեք բաժիններից. «Հիմնական» դասընթաց՝ նախադպրոցական և տարրական դասարանների երեխաների համար, «Միջին»դասընթաց՝ 5-9-րդ դասարանների աշակերտների համար, «Առաջադեմ» դասընթաց՝ ավագ դպրոցի սաների, ուսանողների,ծնողների և ուսուցիչների համար:Յուրաքանչյուր դասընթաց տրոհված է թեմատիկ մոդուլների, որոնք ամփոփվում են թեստավորմամբ: Դասընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում համակարգը մասնակիցներինտալիս է վկայագրեր:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ԿՏՏԻ-ի ղեկավարությունը 2016թ. փետրվարին, Անվտանգ ինտերնետի միջազգային օրվա նախաշեմին,պաշտոնական գրություն է ուղարկել ՀՀ կրթության և գիտության նախարարին և առաջարկել Հայաստանի ուսումնականհաստատությունների սովորողներին ու դասավանդողներին միանալ նշված հեռավար դասընթացին, որն անվճար հասանելի էhttps://onlinesafety.info/ հղումով:
Комментарии
Отправить комментарий