Մայրենի լեզվի օրը դպրոցում


Նա պիտի մեր առաջին
Ու վերջին սերը լինի,
Ինչ ունենք էլ աշխարհում,
Որ այսքան մերը լինի:








Մարտի 1-ին դպրոցում անցկացվեց  կոնֆերանս նվիրված մայրենի լեզվին; Միջոցառումը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության մեթոդ միավորումը՝նախագահ Ն. Գալստյանի նախաձեռնությամբ:Միջոցառումը սկսվեց  Սասուն  Պասկևիչյանի <<Մեր լեզուն>> երգով, որը կատարեցին Էմման և Սոնան:   Ցուցադրվեց  սալիկահանդես, որը ներկայացնում էր Հայոց լեզվի և գրականության մեթոդմիավորման  2015-2016 ուս. տարվա կատարած աշխատանքները:  Բացման խոսքով հանդես եկավ մեթոդմիավորման նախագահ Ն. Գալստյանը,որը ներկայացրեց հայոց լեզվի դերն ու նշանակությունը հայապահպանման գործում: Դպրոցի տնօրեն պարոն Ա. Թորոսյանը գնահատեց Հայոց լեզվի ր գրականության մեթոդմիավորման կատարած աշխատանքները և շնորհավորեց աշակերտներին իրենց հաջողությունների համար: <<Գրաբարը Աստծո լեզու>> զեկույցով հանդես եկավ  Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Վ. Հարությունյանը: <<Հայերենը  մեծերի գնահատմամբ>> զեկույցով հանդես եկավ ուսուցչուհի Էլմիրա Շահնազարյանը: Հայոց լեզվի մասին ասմունքով հանդես եկան 10-2 դասարանի աշակերտներ Ղարսյան Լիլիթը և Զաքարյան Հելենը: Միջոցառումներին ակտիվ մասնակցություն ունեցած աշակերտները ստացան պատվոգրեր,հավաստագրեր,շնորհակալագրեր և մասնակցության վկայականներ:

Комментарии