Մարտի 11-ին <<Բարձրաձայն ընթերցանության>> խմբակը անցկացրեց հերթական ընթերցանության ժամը: Ընթերցանության թեման Րաֆֆու <<Պարույր Հայկազն>> վիպակն էր: 9-1 դասարանի աշակերտուհի Գայանե Առաքելյանը կարդաց հատված 4-րդ դարի հայ մեծ փիլիսոփա Պարույր Հայկազնի մասին: Ճանաչված փիլիսոփան այն միտքն է հայտնել,որ փիլիսոփայությունը քրիստոնեության հիմնավորման միակ ճանապարհն է:
Հռոմը բարձր է գնահատել նրա ծառայությունները և կենդանության օրոք կանգնեցրել է նրա արձանը հետևյալ մակագրությամբ. <<Աշխարհի թագուհի Հռոմը՝ճարտասանության թագավորին>>:
Մի լավ գիրք կարող է փրկել մի ամբողջ ազգ:
Հռոմը բարձր է գնահատել նրա ծառայությունները և կենդանության օրոք կանգնեցրել է նրա արձանը հետևյալ մակագրությամբ. <<Աշխարհի թագուհի Հռոմը՝ճարտասանության թագավորին>>:
Մի լավ գիրք կարող է փրկել մի ամբողջ ազգ:
«Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերը հոգվով, մտքով և արյունով. այն է՝ ազգային սերը»:
«Ներկայումս գիրքը և ժողովրդի մեջ ընթերցանություն տարածելը այն փրկարար միջոցներից մեկն է, որ կազատե նորան շատ մոլորություններից»:
«Ես ոչ մի նշանակություն չեմ տալիս այն փառքին, այն հռչակին, որ հայն ստանում է օտարների ծառայության մեջ»:
Րաֆֆի
«Անմահ հոգի, որ քո (Րաֆֆու) տաղանդի կախարդական ուժով դուրս կանչեցիր անցյալի մութից ու ապագայի անհայտությունից հրապուրիչ պատկերներ ու հերոսական դեմքեր և նրանցով վառեցիր, ոգևորեցիր վհատներին, որ տկարներին համարձակություն ներշնչեցիր ու ղրկեցիր հզորների դեմ նահատակության արյունով լվանալու և սրբելու ստրկության արտասուքը, որ անհանգստություն տվիր հայ ժողովրդի հոգուն և ուղղեցիր նրան դեպի ազատագրության ճանապարհը...»:
Հովհաննես Թումանյան
Комментарии
Отправить комментарий