Երևանի N 198 ավագ դպրոցը մարտի 25-ին հյուրընկալեց Շամիլյան վարժարանի աշակերտական, ուսուցչական և ծնողական խմբին: Երկու դպրոցների՝ համար արդեն ավանդույթ է դարձել ամենամյա հանդիպումը: Այս անգամ հանդիպումը տեղի ունեցավ Զատկի տոնի նախօրեին: Միջոցառման մասնակիցները, կազմակերպիչները ոչ մի ջանք ու եռանդ չէին խնայել՝ միջոցառումը տպավորիչ ու ամնոռանալի դարձնելու համար: Հյուրընկալ տանտիրոջ պատասխանատվությամբ նրանք արել էին ամեն ինչ, որպեսզի խորհրդանշական դարձնեն հանդիպումը և մեր հայրենակիցներին պարգևեն գեղեցիկ և հիշարժան օր: Երեխաների խրոխտ երգերն ու հեզանազ պարերը, ոգեշունչ ասմունքը աշխարհի երկու ծայրերում ապրող հայերի համար դարձավ անմոռաց: Այս հանդիպումը առավել հետաքրքիր էր,քանի որ դպրոցի աշակերտները ուսուցիչների հետ միասին Շամիլյան վարժարանի աշակերտներին առանձին խմբերով սովորեցնում էին ազգային երգն ու պարը,մայրենի լեզվով արտասանություն: Աշակերտները անմիջական շփում ունեցան միմյանց հետ,սովորեցին պարել , երգել ,արտասանել հայերեն և մեր աշակերտների հետ դրանք ներկայացրին իրենց ուսուցիչներին և ծնողներին: <<Էջմիածին>> պարը նրանք արագ սովորեցին և մեծ ոգևորությամբ պարեցին հանդիսատեսի համար: Հանդիպմանը հյուր էր նաև երգիչ Ռուբեն Սահակյանը: Նա աշակերտների մի խմբի սովորոցրեց իր կատարած երգերից մեկը:
Комментарии
Отправить комментарий