Սուրբ Զատիկ

Մարտի 23-ին դպրոցի ռեսուրս կենտրոնում անցկացվեց  9-12 -րդ դասարանների աշակերտների կողմից <<Հայոց եկեղեցու տոները>> շարքից Սուրբ  Զատկի կամ Հիսուս  Քրիստոսի հրաշափառ հարության տոնը ներկայացնող սալիկաշարի ցուցադրություն:
Աշակերտները ներկայացրին  Զատիկը  որպես հայ ժողովրդի հոգեհարազատ և նվիրական տոն: Հարության տոնը շատ հին ժամանակնեից եկող,ավանդույթներով հարուստ ու գեղեցիկ տոնակատարություն է ,որը նոր իմաստ է ստանում ամեն գարնան:
Զատիկը հեթանոսական տոն լինելով հիմնականում բնորոշում է բնության զարթոնքը և բեզմնավորումը: Զատիկի տոնը խորհրդանշում է Քրիստոսի հարությունը: Տոնը սկսվում է Բարեկենդանից անմիջապես հետո՝ Մեծ Պահքի շրջանով: Ավագ շաբաթով սկսվում է բուն Զատիկը, որը նշվում է Ավագ շաբաթվա վերջում՝կիրակի օրը: Միջոցառմանը ներկա էր նաև Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Նորայրը: Նա գնահատեց  երեխաների  կատարած աշխատանքները և օրհնեց նրանց: Դպրոցի տնօրեն պարոն Ա. Թորոսյանը նշեց ,որ նման աշխատանքնեի շնորհիվ աշակերտները ստանւմ են հայեցի դաստրարակություն և կրթություն,գեղագիտական, բարոյական,ինչու չէ նաև պատմական անցյալը իմանալու, գնահատելու և սովորելու տեսակետից: Դրանք հարստացնում են երեխաների մաքուր ու ջինջ հոգեաշխարհը:









Комментарии