Ինչ ուտեստներ մատուցել Զատիկի տոնին և ինչպես ձևավորել սեղանը.
Զատկի օրը ներկած ձվից բացի, սեղանը զարդարում են կանաչեղենով, ձուկ, չամչով, չրով բրնձով փլավ պատրաստում: Տոնական սեղանը պատերաստելիս կարևոր է այն զարդարելը, ավանդույթները պահպանելը: Հավկիթը ներկում են տոռոն տեսակի խոտաբույսով, որը հետաքրքիր գույներ է հաղորդում: Սեղանին լինում է նաև իրենց ձեռքով պատրաստած տոնական գաթան:
Ուտեստներից բացի, սեղանը զարդարում են ծիսական ծառով, որը կյանքի, հաջողության, երջանկության խորհրդանիշն է: Ծառը զարդարում եմ կարմիր ժապավեններով և դեկորատիվ, գունազարդված հավկիթներով: Ընդունված է եղել պատրաստել տոնական տիկնիկեր, որոնցից է ակլատիզը: Նախկինում Զատկի տոնը սահմանափակված չի եղել միայն սեղաններ պատրաստելով, այն ուղեկցվել է խաղերով, տոնական միջոցառումներով:Այդպիսին է ներկած հավկիթ բաժանելը:
Комментарии
Отправить комментарий