ՀԱՅ
ՅՈԹ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ
Հայը դարերով սիրով է պահել
Յոթ թանկ սրբություն՝
Գիրքը, Մասիսը, շինարար ոգին,
Հավատը, լեզուն.
Սուրբ անուններ են եղել դարերով
Հայ ընտանիքը,
Եվ ամենից վեր, ամենից լուսե՝
Մայր հայրենիքը:
Սուրեն Մուրադյան
Հայրենիքն անհատի համար ոչ միայն այն երկիրն է, որտեղ նա ծնվել ու ապրում է, այլ նաև հասարակությունը՝ իր պետական կառուցվածքով, հավատով, լեզվով, մշակույթով, բարքերով, սովորություններով ու պատմությամբ: Հայրենիքի հանդեպ սերը բնական է մարդու համար, և այդ սերը պետք է արտահայտվի իրականում: Բարոյական քաջագործություն է անձնական շահերը և բարեկեցությունը ստորադասելը հայրենիքի շահերին: Հայրենիքի հանդեպ սերը մղում է մարդուն ծառայել նրա բարօրության,
հզորացման համար,ինչպես նաև պաշտպանել այն օտարների հարձակումներից:
Հայրենիքի սերը վեր է անձի շահերից:
Հայրենիքի պաշտպանության հետ առաջանում է նաև ազգային հոգևոր արժեքների պաշտպանության հարցը: Անձնական փառքի,
պատվի, ապահավության և բարօրության հետ միաժամանակ ձևավորվում է ազգի ու հայրենիքի փառքի, ապահովության և բարօրության գաղափարը: Մի գաղափար, որի վառ դրսևորումը Վարդանանց դյուցազնապատումն է, Արցախյան հերոսամարտը:

Комментарии
Отправить комментарий