Հայերի դատը մարդկության դատն է :
Ա. Ֆրանս
Ապրիլի 29-ին անցկացվեց բարձրաձայն ընթերցանություն: Ընթերցանության թեման Հ. Շիրազի <<Հայոց դանթեականը>> պոեմն էր: Ներկայացվեց հայոց մեծ եղեռնի 75-ամյակի առթիվ հրատարակված մեծ բանաստեղծի <<Հայոց դանթեականը>> խոհափիլիսոփայական պոեմը: <<Հայոց դանթեականը>> պոեմով
Շիրազը հայոց չարաղետ ճակատագրի միջոցով հնչեցնում է պատերազմների՝ մարդկության և կյանքի մեծագույն թշնամու, դատապարտման թեման: Հ. Շիրազը չի սահմանափակվում լոկ հայկական կոտորածների նկարագրությամբ, այլև քաղաքակիրթ մարդկության համար այդ ամոթալի փաստից աղեղ է կապում դեպի առհասարակ պատերազմների և գենոցիդների դեմ ծառացող հումանիստական գաղափարախոսության: Խմբակի անդամները կարդացին պոեմից հատվածներ և մեկնաբանեցին:
Հայաստանի ամեն մի լեռ
Մի քարացած հայ է անմեռ:
Հայաստանի ամեն մի լեռ՝
Վաղն հրաբուխ է մի անմեռ...
Եղեռն, ինչ ապրիլ,այս ինչ գարուն է,
Հայ ժողովրդի սիրտը արյուն է...
Այս ինչ արյուն է, տեր իմ, ողորմա,
Մեղա աչքերիս, որ տեսա, մեղա,
Տեսնելն էլ մեղք է՝ ուր մնաց գործել...
Թող անցյալ վերքը դասաքիրք դառնա
Մանուկ ներկայի սեղանի վրա:

Комментарии
Отправить комментарий