
Հազար տարիներ ու հազար դարեր.
Ապրի,ինչքան շատ ապրել է,տևել,..
Հազար տարիներ ու հազար դարեր.
Թող այնքան ապրի մեր ժողովուրդը,
Քանի ապրում է մեր հողագունդը:
Գ. Էմին

Աշակերտները Եռաբլուրի եկեղեցում մոմեր վառեցին և աղոթեցին հայրենիքի պաշտպանների համար:
Արցախյան պատերազմում մենք ունեցանք մեր հերոսները, որոնք անմահացան Եռաբլուրում: Նրանք կատարեցին իրենց պարտքը հայրենիքի հանդեպ, նրանք հաղթեցին մահին...
Մեր թափած արյունը պիտի սրբանա,մեր արյան գինը պիտի իմանանք,մենք պարտավոր ենք՝զոհվածներն են հրամայում, երախտիքով, որդիաբար գլուխ խոնարհել Հիշատակի առաջ, պարտավոր ենք այնպես ապրել, որ մահին հաղթած ոչ մի զինվոր չմոռացվի, պիտի արժևորենք նրանց սխրանքը, որպեսզի հավատարիմ մնանք նրանց ոգուն, մարտունակությանը:
Комментарии
Отправить комментарий