Ավետիք Իսահակյան- Աբու-Լալա Մահարի

           Բոլոր ժամանակների համար համահունչ և միշտ արդիական թեմա ընտրվեց բարձրաձայն ընթերցանության հերթական միջոցառման համար: Ավ. Իսահակյանի <<Աբու-Լալա Մահարի>> պոեմը հատված-հատված բաժանվեց միջոցառման մասնակից աշակերտներին: Նրանք ամբողջ պոեմը սովորեցին անգիր:
          Ապրիլի 28-ին տեղի ունեցավ պոեմի ասմունքի գրական ցերեկույթը: Աշակերտները ասմունքելիս կարծես զգում էին յուրաքանչյուր բառի, խոսքի իմաստը, գաղափարը: Նրանց ասմունքը բավականին  տպավորիչ էր: Մարդկային անարդարություն, դավաճանություն,սեր, ատելություն զգացմունքները խառնվել էին իրար, հուզմունքը մեծ էր, տրամադրությունը՝ տոնական:
   Պոեմն ամբողջությամբ յուրահատուկ վեճ է աշխարհի հետ: Մահարին խոսում է քարավանի հետ՝տիրող արատների ու անօրինությունների մասին: Յուրաքանչյուր սուրահում այդ վեճն ընդունում է ուրույն երանգներ,զգացումների ու խոհերի հոսանքին խառնվում են նոր վտակներ: Իրար հաջորդող  սուրահներում բացվում են Աբու-Լալա Մահարու բազմազան տրամադրությունները,կենտրոնանում խոհերը՝հայրենիքի,հողի, ուժեղների և ստրուկների,հարստության և աղքատության, չարի ու բարու կեղեքման հրապարակների ու պիղծ շուկաների շուրջ: Վերջին սուրահներն արդեն ողողվում են պայծառ տրամադրություններով: Անապատի, պայծառ  արևի և ազատության ներբողն  ավարտում է հերոսի վեճն աշխարհի դեմ՝ դրսևորելով նրա հոգեկան ներդաշնակությունը անխարդախ, անսահման ազատ բնության հետ:






Комментарии