Լուսինե Զաքարյան

Այսօր ՀՍՍՀ ժողովրդական արտիստուհի, ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր, երգչուհի Լուսինե Զաքարյանի ծննդյան օրն է:

Երբ Լուսինեն երգում է «Սուրբ, սուրբը», ամբողջ հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր Աթոռ ու փառաբանում Աստծուն իր այդ երգեցողության ու նրան ի վերուստ տրված շնորհի համար:
 Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա


Լուսինեն հայ երգարվեստի մեջ նույն դերն ունի, ինչ ճարտարապետության մեջ՝ Թորոս Թորամանյանը:                                                                                         Պարույր Սևակ

Անզուգական երգչուհի, հոգևորի փայլուն զգացողությամբ, որը գերել ու «գրավել» է ոչ միայն հայ, այլև այլազգիների սրտերն ու փառքով ներկայացրել Կոմիտասի, հայ ժողովրդական երգերը, տաղերը և շարականները[3]:
 Պրոֆեսոր Դավիթ Ղազարյան



Մենք, որ նրա ժամանակակիցներն էինք, զգացինք, թե ինչպես է տարիների ընթացքում Լուսինեն հենց ինքը ազդում ժամանակի վրա, թանձրացնում նրա գույները, ազգային գույները և օր օրի դառնում ավելի մատչելի, ժողովրդին հասու:
                                                                                                                                               Սիլվա Կապուտիկյանը:
Հռոմի Պապը բացառության կարգով Լուսինեին արտոնեց երգել Փարիզի Աստվածամոր տաճարում: Միայն այդ փաստը հերիք էր, որ նա համարվեր համաշխարհային, տիեզերական մեծություն: 
                                                                                                                                                 Լևոն Միրիջանյանը:

Լուսինե Զաքարյանը ծնվել է Ախալցխա քաղաքում 1937թ. հունիսի 1-ին:

: Եղել է երգիչ, մանկավարժ Խորեն Պալյանի կինը: Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժնում: Եղել է Հայֆիլհարմոնիայի, այնուհետև` Հայաստանի ազգային ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի: Երգել է նաև Էջմիածնում` հայկական առաքելական եկեղեցու երգչախմբում: Պրոպագանդել է հիմնականում հայ միջնադարյան երաժշտությունը և ազգային դասականների երկերը: Գերազանց կատարել է միջազգային օպերային, ինչպես նաև` հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտություն: Դեռևս սովետական տարիներին, երբ արգելվում էին բազմաթիվ երաժշտական ոճեր, ինչպես նաև հոգևոր երաժշտությունը, նա համարձակություն է ունեցել հայկական հոգևոր երաժշտությունը բարձրացնել բեմ: Շնորհիվ հոգեթով ձայնի, երգչուհու ձայնագրությունները մտել են համաշխարհային երաժշտության ձայնադարան, այդ թվում` Ռուսաստանում թողարկված «Ավե Մարիա» երաժշտական ալբոմում:
Երգչուհին անթերի է կատարել Կոմիտասի հոգևոր երգերը, հայ ժողովրդական այլ երգեր, տաղեր և շարականներ: Համերգային շրջագայություններով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում, պարբերաբար համերգներ է տվել հայազգի աշխարհահռչակ երգեհոնահար Պերճ Ժամկոչյանի հետ: Նրա համար է կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը գրել իր «Ոկալիզը»: Նրան բանաստեղծություններ են ձոնել Սիլվա Կապուտիկյանը, Վահագն Դավթյանը, Պարույր Սևակը, այլազգի բանաստեղծներ: Արժանացել է Հայաստանի կոմերիտմիության մրցանակի և Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:

Комментарии