«Կուզեմ համբուրել այն բոլոր տեղերը, ուր նահատակ մը ինկավ կամ հերոս մը կոխեց»:
«Ըստ իս և տակավին ինձի համար՝ ահա օրենքս՝ մեր գրականության մեջ արվեստը հայ պետք է ըլլա, իսկ անոր հատակը կամ հիմը կազմող գաղափարը՝ համամարդկային»:
Դանիել Վարուժան
«Դանիել Վարուժանի ....«Ցեղին սիրտը» ժողովածուն աղոթագիրք էր ամեն մի ապստամբի համար այնտեղ՝ Թուրքահայաստանում, որտեղ գոյության իրավունքը թաթախված էր արյան մեջ՝ Եվրոպայի բարեմաղթությամբ: Նրա երգերը բազում հերոսներ ծնեցին, նրա խոսքը գործի վերածվեց»:
Սերգեյ Գորոդեցկի,
ռուս բանաստեղծ, թարգմանիչ
«Վարուժանի հայերենը բազմակողմանի հարստություն ունի և ճկուն է, կարող՝ արտահայտելու ամեն գաղափար ու զգացում և պատկերացնելու ամեն տեսարան. հնչուն է ու զորավոր և իր արտահայտության կերպին պես բազմազան ու գունեղ»:
Մեսրոպ Ճանաշյան,
գրականագետ
«Դանիել Վարուժան մեծագույն փառքերեն մեկն է մեր քնարերգության, եթե ոչ մեծագույնը»:
Հակոբ Օշական,
գրող
«Ես հիացած եմ հայ նոր բանաստեղծներով ....
Դանիել Վարուժանը .... ի՛նչ մեծ բանաստեղծ է, հատկապես նրա իրապաշտ հատվածները, սիրային բանաստեղծությունները գլուխգործոցներ են...»:
Սեն Ժոն Պերս,
ֆրանսիացի բանաստեղծ
1958 թ-ին Գենտի համալսարանի մեծ սրահի պատին ամրացվել է հուշատախտակ՝ Վարուժանի դիմաքանդակով և հայերեն, ֆրանսերեն ու ֆլամանդերեն արձանագրությամբ այն մասին, որ նա 1905–09 թթ-ին սովորել է այդ համալսարանում:
Комментарии
Отправить комментарий