Վարուժանի և Սիամանթոյի հետ գերեզման իջան երիտասարդ պոեզիայի լավագույն հույսերը, բայց այն , ինչ կարողացան անել նրանք իրենց կարճատև կյանքում բավական է ապահովելու նրանց տեղը հայ գրականության մեջ և պարզաբանելու նրանց պոեզիայի ընդհանուր սլացքը:
Վալերի Բրյուսով
Դանիել Վարուժանի պոեզիան արդեն մեծ դեր է խաղացել հայ ժողովրդի ազգային զարթոնքի գործում: Նրա անդրանիկ՝ ,,Ցեղին սիրտը,, ժողովածուն աղոթագիրք է ամեն մի ապստամբի համար այնտեղ՝ Թուրքահայաստանում, ուր գոյության իրավունքը թաթախված էր արյան մեջ Եվրոպայի բարեմաղթությամբ: Նրա հերոսները բազում հերոսներ արարեցին, նրա խոսքը գործի վերածվեց: Հենց միայն այսքանը բավական էր, որ Վարուժանի անունը թանկ ու հարազատ դառնար ամեն մի հայի:
Սերգեյ Գորոդեցկիյ
Վարուժան տակավին քսանութ ձմեռներու գարուն է ողջունած և արդեն անմահության դափնիներ կկրե…Իր ներկա գործը՝ որքա՜ն հոյակապ տակավին նախաբանն է անոնց, որոնք պիտի գան հայ գրականության փառքերեն ըլալ: Տիգրան Չուկուրյան
Комментарии
Отправить комментарий