Երբ քայլեցիր տոտիկ-տոտիկ, ըսի՝ եկավ տոհմը Հայկի.
Երբ խոսեցար հատիկ-հատիկ, այցի եկավ Մաշտոցն ինծի.
Այսօր, բալիկ, երբ բարեհունչ կերգես երգեր հայրենական,
Ես ձայնիդ մեջ արդեն կզգամ Անմահությունը հայության:
Թորոս Թորանյան
Ամեն տարի սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության օրը։
Այս տարի լրանում է անկախության հռչակման 25-ամյակը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին:
Հայաստանի անկախ Հանրապետության անցած 25 տարիները հայոց պետականության վերստեղծման, հայերի ինքնության ամրապնդման տարիներ են: Ազգի և պետության հավերժության հավիտենականության գաղափարախոսության իրեղեն գործիքը անկախությունն է։ Այն ազգը, որը անկախ պետականություն չունի, պատմությունը ցույց է տալիս՝ երբեմն էլ որպես ազգ բնաջնջվում է: Անկախությունը ի վերուստ տրված գործիք չէ։ Յուրաքանչյուր ազգ ինքն է տքնում, տառապում, արարում, որպեսզի ունենա հավիտենականություն և ուժեղ պետություն։
Հազարամյակների ճամփորդ է հայը,որն իր երկար ճանապարհին հրաշքներ է արարել, կերտել և կառուցել, դիմագրավել թշնամուն և հայոց շունչն ու խոսքն է հասցրել դարերին ու գնում է դեպի գալիք դարերը...
Զարմանալի է մեր ազգի կենսունակությունը: Եվ ոչ մի բռնակալ, և ոչ մի բարբարոս երբեք չի կարողացել նվաճել ու ընկճել հակական ցեղի այդ հատկությունը: Ամեն անգամ, ամեն մի բռնակալի հայ ժողովուրդը կարող է կրկնել Վարդանանց խոսքը, թե՝ կարող ես հայի մարմինը տանջել, բայց նրա հոգու հետ ինչ ես անելու... :
Հովհ. Թումանյան
Թող հավերժ ապրի մեր ժողովուրդը, հազար տարիներ ու հազար դարեր, թող այնքան ապրի մեր ժողովուրդը, քանի ապրում է մեր հողագունդը:
Գեվորգ Էմին
Հայը ծնկում է իր հողի առաջ
Ոչ թե իր հողը գերողի առաջ:
Ծնկում վիրավոր դրոշի առաջ,
Նահատակների իր հուշի առաջ:
Իր խաչի առաջ,
Հավերժող ազգի Արարչի առաջ:
Ես հայ եմ.-ասաց Ազատությունը,
Հայի կյանք ունեմ և հայի հավատ.
Վկա են Աստված ու լեռն Արարատ:
Վ. Վարդունի

Комментарии
Отправить комментарий