Անկախության 25 ամյակը

                         
Որ հավետ ապրի աշխարհում
 Օ, նորք,քո ցնորքը բուրյան,-
 Այս թռիչքը մեր լայնահուն
 Եվ բարբառը այս նաիրյան...
                                                   
                                    Եղիշե Չարենց


Անկախության 25 ամյակի առթիվ գրադարանում կազմակերպվեց զրույց և գրքային ցուցահանդես,որտեղ ներկայացված են հայոց  պատմության , հայ ազգային հերոսների մասին պատմող գրքեր: Գ. Մարտիկյանի <<Ապրելու բանաձևը>>  գրքի առանձին հատորներով ներկայացվում է  Արցախյան  ազատամարտին մասնակցած և այդ մարտերում հերոսաբար զոհված զինվորների մասին: Հերոսների մահով է անմահանում ,հերոսների մահով է հավերժանում հայրենիքը: Մենք հզոր ենք մեր հողի վրա: Ճանապարհ ,որ անցավ հերոսը,զենքով ազգի պատիվն ու արժանապատվությունը պահելու,ազգին պարտադրված պատերազմում հաղթելու՝առանց անզեն մարդկանց վրա զենք բարձրացնելու:
  Հայաստանը մեր հայրենիքն է: Ճանաչել ինքն իրեն՝ նշանակում է   հասկանալ սեփական էության ձգտումը, դեպի այն սկիզբը,որտեղից քայլ է առել մարդը,իր գերդասատանը,իր ժողովուրդը,ձգտումը դեպի այն տեղը,որը մարդու Հայրենիքն է:

Комментарии