Մեծանուն մարդկաց կարծիքները Գրիգոր Զոհրապի մասին.
- Իր գործունեության ձևերեն այն, զոր ամենեն ավելի հրայրքով, հեշտանքով կկատարեր, գրականությունն էր։ Կպաշտեր գրականությունը։
- Անոր անունը ջգողություն մը ունի։ Հմայք մը կա անոր գրելակերպին, խոհելակերպին ու ապրելակերպին մեջ։ Հմայած է ան գրողն ալ, չգրողն ալ, հինն ալ, նորն ալ հավասարապես... Մենք՝ նորերս, անվերապահ խանդով մը կպաշտենք զայն։
- Իր կյանքն ու գրականությունը ընդունված կարգերու, պայմանադրական ըմբռնումներու, կոխկրտված ճամբարներու դեմ ընդվզում մըն էր։ Անիկա մաքառող մըն էր այն կեղծիքներու դեմ, որոնք զմեզ կը շրջապատեն այն գիտություններունց դեմ, որոնք մեր ընտանեկան շենքը կը քայքայեն, այն վանքերուն դեմ, որոնք մեր ընկերության հիմքերը կը քանդեն։
- Սակայն իր ամենեն նշանավոր հատկությունը պիտի մնա գրելու հազվագյուտ ճաշակը, ինչ որ մեծ գրագետները կը հատկանշեն։ Կարելի չէ գտնել տող մը, զոր ավելորդ համարես իր գրվածքներուն մեջ, կամ վայրկյան մը ձանձրանաս իր երկերուն ընթերցումին մեջ։
- Իր նորավեպերու շարքին հետ զուգահեռաբար՝ բոլորովին նոր սեռի մը գրական դիմաստվերներու վրձնումն է, որ առաջին անգամ ըլլալով՝ փորձած է Զոհրապը մեր մեջ՝ ներկայացնելով մեկ քանի հատկանշական գծերու մեջ գրագետներ և հանրային գործիչներ,- այնպես, ինչպես որ են անոնք՝ իրենց առավելություններով ու թերություններով, և իբրև դիմանկարիչ ևս՝ Գրիգոր Զոհրապ մնացած է մինչև այժմ անմրցելի։
- Ես Գրիգոր Զոհրապին ճանաչում էի հեռվեն, կարդացել էի նրա գեղեցիկ պատմվածքները Կ. Պոլսի կյանքից։ Ուղղությամբ ռեալիստ էր, ուներ շատ սիրուն ոճ, միանգամայն զերծ պոլսական սեթևեթանքից և ավելորդ հակագեղարվեստական պչրանքից։
- Նրա պրոֆեսիոնալ զբաղմունքը ավելի շատ արդյունք էր մի մարդագիտության և գուցե այդ էր ժամանակները Պոլսում վխտացող ի պաշտոնե փաստաբանների շարքում Զոհրապը փաստաբան էր նախ և առաջ իր կոչումով։
Վիկիի կոպիին
ОтветитьУдалить