Սեպտեմբերի 9-ին գրադարանում անցկացվեց <<Բարձրաձայն ընթերցանություն>> խմբակի դաս: Դասին մասնակցում էին խմբակի անդամներ Սոնան, Անուշը, Նադյան, Լիլիթը, Սիման, Էմման, Մարիան, Մանեն, Արուսիկը, Սոնյան:
Ընթերցանության թեման Հրանտ Մաթևոսյանի <<Աշնան արև>> վիպակն էր:
Խմբակի անդամները հաջորդաբար կարդացին վիպակից ընտրված հատվածները: Համառոտ ներկայացվեց գրողի կյանքն ու ստեղծագործությունը: Հ. Մաթևոսյանի ստեղծագործության թեման ավանդական գյուղն է, գյուղի մարդիկ, նրանց վարքուբարքը,կենցաղն ու առօրյան: Վիպակի հերոսը կյանքի աշնանը մոտեցող Աղունն է,որը պատրաստվում է գյուղից քաղաք գնալ՝ որդուն ամուսնացնելու; Ճանապարհի պատրաստությունների ընթացքում նա մտովի հանրագումարի է բերում անցյալը; Որդու ամուսնությունը առիթ է, որ հարատև մղվող գոյության պայքարում հերոսուհին մի պահ կանգ առնի՝ անցածն իմաստավորելու և հետագայում ապրելու իր եղանակը ճշտելու համար: Վիպակի հերոսուհին մեկ օրվանից էլ քիչ ժամանակում վերապրում է իր անցած կյանքը: Վիպակի սյուժեն և հերոսները հետաքրքրեցին ընթերցողներին: Խմբակի անդամները վերլուծեցին կարդացած հատվածները և հերոսների կերպարները:
Մեջբերումներ
<<Աշնան արև>> վիպակից

► Լավերը շուտ են մեռնում: Վատերը տնքտնքում են ու չեն մեռնում ….
► Կյանքը մի անգամ է տրվում, պետք է կենտրոնում լինել, կյանքը վայելել, դա է մնում: Ինչ վայելում ես, այն էլ հետդ ես տանում: Թեկուզ լավ արարքներիդ համար արձան կառուցեն, քեզ համար ոչինչ չի փոխվում…
► Ապրուստի գլուխն էլ հողեմ, կարևորը մարդուս առողջությունն է և ուրախությունը, քանզի մարդս ծաղիկ չի, մի անգամ է լինում ու, էս մե՛ծ հավիտենականության մեջ, էլ չի՛ լինում, չի՛ կրկնվում…
► Աստծու այս տխուր աշխարհում բոլորն են արժանի սիրվելու…
► Տառապանքը մարդու համար է, բայց մարդու տառապանքն է մարդու համար…
► Աստված որ մի քանի անհասկացող է ստեղծում՝ կողքներին մի հատ էլ հասկացող է ստեղծում, որ անհասկացողներին գելը չուտի…
► ժամանակը փոխվում է, հները չեն կարենում ապրել նոր ժամանակներում ու դրա համար էլ նորերն են առաջանում…
► Ամեն մարդ էնքան է ապրում՝ ինչքան ինքն է ուզում…
► Մարդ ու անասուն իրարից հիշողությունով են ջոկվում, ես հիշողություն ունեմ…
Комментарии
Отправить комментарий