Ես հայ եմ, և դուք գիտեք, թե ինչ դժվարին և միանգամայն ինչ հրաշալի բան է այդ:
Վիլյամ Սարոյան
Սեպտեմբերի 16-ին գրադարանում անցկացվեց <<Բարձրաձայն ընթերցանություն>> խմբակի դասը; Դասին մասնակցում էին 10-2 դասարանի աշակերտներ Գոհարը, Էմման, Լիլիթը, Գայանեն, Թամարան , Նադյան, Սիման, Ադրինան, Արուսը գոհարը, Մանեն և Մարիան:
Ընթերցանության համար ընտրված էր Վիլյամ Սարոյանի <<Առաջին օրը դպրոցում>> պատմվածքը: Խմբակի անդամները հատվածներով կարդացին պատմվածքը,պատմեցին կարդացած մասերը, վերլուծեցին և բնութագրեցին հերոսին: Բժիշկ Լուի Դևիի միակ որդին՝ Ջիմը առաջին անգամ դպրոց է գնում: Նրա մայրը մահացել էր տղայի ծնվելու ժամանակ: Ջիմը չէր ուզում դպրոց գնալ,բայց առաջին իսկ օրը դպրոցում նրան դուր եկան երեխաները և հատկապես ծամոնի խաղը: Տանը նա հորը պատմում է ծամոնի խաղի մասին,իսկ տնտեսուհին արցունքոտ աչքերով հետևում է նրանց:
Խմբակի անդամներին ծանոթ էին Վ. Սարոյանի որոշ ստեղծագործություններ,որոնք նրանք կարդացել էին դպրոցական դասագրքերից: Այս պատմվածքը անծանոթ էր և հետաքրքրեց աշակերտներին: Ներկայացվեց նաև գրողի մասին տեղեկություններ:
Համաշխարհային ճանաչում ունեցող ամերիկահայ գրող Վ. Սարոյանը ճանաչում ստացավ իր պատմվածքների առաջին ժողովածուն հրապարակելու պես՝1934թ.-ին:Նա Հայաստանում առաջին անգամ եղել է 1935թ.-ին,հետո այցելել է 1960,1976 և 1978թթ.-ին:

Комментарии
Отправить комментарий