Սեպտեմբերի 24-ին գրադարանում անցկացվեց բարձրաձայն ընթերցանություն խմբակի դասը: Դասին մասնակցում էին խմբակի անդամներ Դավթյան Գայանեն, Ասրյան Լիլիթը,Թորոսյան Նադյան, Կիրակոսյան Թամարան, Հարությունյան Արուսը,Մանգասարյան Մարիան, Մուրադյան Գոհարը,Սարիբեկյան Մանեն, Ալվարյան Էմման և Թաթոսյան Անուշը:
Ընթերցանության թեման Ալ.Շիրվանզադեի <<Ալինա>> պատմվածքն էր: Պատմվածքից ընտրված էր հատվածներ, որոնք խմբակի անդամները բարձրաձայն կարդացին և պատմեցին : Նրանց հետաքրքեց Ալինայի կերպարը , իսկ նրա դժբախտ ճակատագիրը շատ հուզեց: Պատմվածքը հետաքրքիր էր և տխուր: Այն ամբողջությամբ կարդալու համար խմբակի անդամները գրքերը վերցրին տանը կարդալու:
Ալինայի կերպարը համանուն «Ալինա» պատմվածքում ներկայացված է շատ նուրբ, թախծալի և եթերական կերպարով: Պատմվածքում նրա կերպարին առաջին իսկ հանդիպումից հետո հասկանում ես, որ նա աստվածային գեղեցկություն ունի՝ նազելի կառուցվածք, բաց գույնի խոշոր աչքեր, մութ, թանձր մազեր, ինչպես գեղարվեստական մի անզուգական գործ: Այդպիսին է խենթ Ալինան ոչ միայն արտաքանապես, այլ նաև ներքուստ, քանզի ներկայացված է անսահման բարությամբ, խղճի առկայությամբ դեպի այն էակը, ում հետ նա կարծես վերանում էր աշխարհիս երեսից, և ով սիրեց նրան ու դարձավ հենց այդ խելահեղ սիրո զոհը: Ալինան չէր սիրում իր ամուսնուն, քանի որ ամուսնացել էր նրա հետ ծնողների խնդրանքով, և այդպես էլ չսիրեց ոչ ոքի: Երբ կարդում ես պատմվածքը, հասկանում ես, թե Ալինան ինչպիսի խղճահարություն էր զգում Սպիրիդոնովի հանդեպ և որքան հավատարիմ էր նրան, ում հետ կյանքն իմաստ էր ստանում և ներկայանում նոր գույնով: Նրա հավատարմությունը ներկայացվում է դեղին վարդերի տեսքով, որոնք նա խնամքով պահում էր, թեև արդեն չորացել էին, սակայն նա այդ չորացած վարդերի միջոցով լրացնում էր նրա բացակայությունը: Նա կրծքի խոշոր դեղին վարդը ցույց էր տալիս, որ նա երբեք չի հանել նրան իր սրտից և մտքից: Ալինայի միտքը այնտեղ էր…հեռու հեռվում…Սպիրիդոնովի հետ, նրա կողքին, և նա միայն ֆիզիկապես էր ապրում երկրի երեսին՝ չընկալելով այնտեղ կատարվող ոչինչ: Եվ մի օր Ալինայի մարմինը ևս միացավ նրա հոգուն՝ կրծքին դեղին վարդերի մի փունջ…
Комментарии
Отправить комментарий