Ս. Հարությունյան- Հայ հին վիպաշխարհը

Հոկտեմբերի 18-ին 10-3 դասարանի աշակերտների մասնակցությամբ անցկացվեց բարձրաձայն ընթերցանության ժամ: Ընթերցանության թեման  հայ հին վիպաշխարհից <<Տիգրան Մեծ>> և <<Տիգրան և Աժդահակ>> ավանդավեպն էր: Թեման  ծրագրային էր և աշակերտները կարդացին ավանդավեպն ամբողջությամբ:
 Հայոց արքա Տիգրան Մեծի մասին պատմող հատվածը կարդաց Կիրակոսյան Լիլիթը և բնութագրեց Տիգրան Մեծին: Տիգրանը հայոց թագավորներից ամենահզորն էր, ամենախելացին և ամենաքաջը: Նա գեղեցիկ էր ,փայլում էր իր հմայքով, ուտել-խմելու մեջ պարկեշտ էր, օրինավոր ,արդարամիտ, հավասարակշռված, վարքուբարքով ժուժկալ: Այսպես էին ներկայացնում Գողթան երգիչները Տիգրանի կերպարը,   որը դարեր շարունակ ներշնչել է հայ մարդուն: <<Տիգրան և Աժդահակ>>-ը հատվածներով կարդացին Գոհարը, Լաուրան, Անին, Մխիթարը և  Դավիթը: Կարդացած նյութը պատմեցին Գագիկը և Վրույրը: Դասին ներկա էին նաև <<Բարձրաձայն ընթերցանություն>> խմբակի անդամներ  10-2 դասարանի աշակերտներ Գայանեն և Թամարան:
  Ողջ հայ բանահյուսությունը ու գրականությունը տոգորված են ազատասիրության և հայրենասիրության, հայրենիքի անկախության անձնազոհ պաշտպանության գաղափարով: Հայ ժողովրդի թշնամիներից է Աժդահակը,որը Բելի նման վախկոտ բռնակալ է,Շամիրամի նման խորամանկ: Տիգրանի  կերպարի մեջ միավորված են Հայկի և Արա Գեղեցիկի դրական հատկանիշները:
 <<Տիգրան և Աժդահակ>> ավանդավեպն ունի առասպելական հիմք: Տիգրանի և Աժդահակի պայքարը մի կողմից հայերի ու մարերի,մյուս կողմից ՝ բարի ու չար ուժերի պատերազմ է:

Комментарии