Հոկտեմբերի 21-ին 10-2 դասարանում Հայոց եկեղեցու պատմության դաս էր,որը վարում էր Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու քահանա Տեր Շմավոն Ղևոնդյանը: Դասը սկսվեց քահանայի օրհնանքով և Տերունական աղոթքով: Տեր Շմավոն Ղևոնդյանը ներկայացրեց քրիստոնեական ուսմունքը, քրիստոնեության տարածումը Հայաստանում, եկեղեցու դերն ու նշանակությունը: Քրիստոսն իր առաքյալների միջոցով հաստատեց մի կառույց, որը մարդկանց պիտի սովորեցնի ,դաստիարակի համաձայն քրիստոնեական ուսմունքի բարոյական չափանիշների, և հանդիսանա այն <<տապանը>>, որն ուղեկցելու է անհատին դեպի անմահության հանգրվան՝ երկնային արքայություն: Խոսվեց նաև եկեղեցու խորհուրդների մասին և պատմեց , թե ինչպես է պսակի արարողություն կատարել Արևմտյան Հայաստանի եկեղեցիներից մեկում: Պատմեց նաև ուխտագնացության մասին և թե ինչպես է նրան հաջողվել ու բախտ վիճակվել բարձրանալ Մասիսի գագաթը: Հանդիպումը հետաքրքիր էր և ուսանելի, ուներ դաստիարակչական մեծ նշանակություն:
Комментарии
Отправить комментарий