նշվում է տարին 2 անգամ:Այս տարի այն նշվեց հոկտեմբերի 8-ին Օշականում՝ Հայոց այբուբենին նվիրված հուշարձանի մոտ: Հնչեց Մ. Մաշտոցի <<Ձոն -աղոթքը>> և Վ. Դավթյանի <<Մեր տառերը>>: 10-2 դ. աշակերտուհի Մարիայի կատարմամբ: Ցուցադրվեց տեսաֆիլմ <<Տեսիլքից են ծնվել տառերը մեր>>: 10-11դ. աշակերտներ Էմման, Գոհարը, Մարիան, Մանեն,Լիլիթը, Ռոբերտը,Ղ.Լիլիթը, Ջ.Մարիան, ԱնուշըԳայանեն. Թամարան, Նադյան և Սոնան արտասանեցին
բանաստեղծություններ Մեսրոպ Մաշտոցի և հայոց լեզվի մասին: 10-4դ. աշակերտուհի Գևորգյան Սոնայի կատարմամբ հնչեց Ս. Պասկևիչյանի <<Մեր լեզուն>>
և Վ. Վարդերեսյանի <<Հայաստան>> երգերը: Մասնակիցները արտասանեցին Հովհ. Շիրազի <<Հայոց հրաշքը>> և Պ. Սևակի <<Եվ այր մի՝ Մաշտոց անուն>> պոեմներից հատվածներ: Տեսահոլովակով հնչեց <<Մեսրոպաշունչ հայոց գրեր>> երգը: <<Կռունկ>> երգի երաժշտության ներքո իր գեղեցիկ հայկական պարով հանդես եկավ 10-1 դ. աշակերտուհի Նիկողոսյան Անահիտը: Ցերեկույթը ավարտվեց Տերունական աղաթքով, որովհետև մեզ մնում է աղոթել Աստծուն,որ Թարգմանչաց ոգին և նրանց շնորհները մնան հայ ազգի յուրաքանչյուր անհատի հետ:




Комментарии
Отправить комментарий