Թարգմանչաց շարժում

Հայոց լեզվի ր գրականության մեթոդ միավորումը Թարգմանչաց տոնի առթիվ պատրաստել է պաստառ: <<Ծնվում են մարդիկ,որոնք դեմք ու դիմագիծ են տալիս իրենց սնուցող մայր ժողովրդին>>,- ասել է Մարտիրոս Սարյանը: Այդպիսին էր Մ. Մաշտոցը,որը Ս. Պարթևի օրհնությամբ ձեռնամուխ եղավ հայոց տառերի ստեղծմանը:
Մաշտոցը տրվեց աղոթքին և խոկմանը,և Աստված լսեց նրա աղոթքները: Ստեղծվեցին հայոց գրերը,որոնք մինչև այժմ էլ պահպանում են իրենց նախնական տեսքը, քանի որ հույժ կատայալ են, ինչպես Աստծու ստեղծած ամեն ինչ:Հայ գրերի ստեղծումից անմիջապես հետո ծավալվեց Թարգմանչաց շարժումը: Առաջինը թարգմանվեց  Աստվածաշունչը: Այն       այլևս հայերեն էր, Աստված խոսում էր հայերեն: Ս. Պարթևը,  Մ. Մաշտոցը, Եզնիկ Կողբացին, Հ. Պաղունացին, Կորյունը, Ղևոնդ Վանանդեցին  իրենց հոգին նվիրեցին Աստվածաշնչի թարգմանությանը:  Սուրբ գիրքը հայի համար կյանքի ձև ստսցավ: Նրանք Աստծուն իջեցրին հայ մարդու հոգու մեջ: Քրիստոնեությունը միս ու արյուն դարձավ հայի համար, դարձավ զորություն և հային հայ պահեց բոլոր ժամանակներում:
   Հազար ու մի փոթորիկներ անցան      հայ ազգի վրայով, բայց ոչ մի արհավիրք չկարողացավ հայ ժողովրդի հոգուց խլել իր սեփական  մայրենի լեզուն և իր արյունով գնված հավատքը, որ մեր պապերը կտակեցին մեզ: Այսօր մեզ մնում է աղոթել,որ Թարգմանչաց ոգին և նրանց շնորհները մնան հայ ազգի յուրաքանչյուր անհատի հետ:

Комментарии