Այցելություն պատմական տեսարժան վայրեր


               
  Խոր   Վիրապ  վանք                                                                                                                                                 
 Ուխտատեղի և նվիրական սրբավայր Խոր Վիրապ վանական համալիրը գտնվում է Փոքր Վեդի գյուղի մոտ, Արաքս գետի ձախ կողմում, պատմական Արտաշատ քաղաքի միջնաբերդի տեղում: Ըստ IV դ. պատմիչ Ագաթանգեղոսի, հենց այս միջնաբերդի վիրապում է 14 տարի իր չարչարանքները կրել Տրդատ Գ Մեծի կողմից հալածված` քրիստոնեության քարոզիչ Գրիգոր Ա Լուսավորիչը:
Ներկայիս վանական համալիրի մեջ մտնում են Ս. Գրիգոր, Ս. Աստվածածին եկեղեցիները, զանգակատունը, պարիսպները` կից շինություններով:
 Երևանի 198  ավագ դպրոցի կոլեկտիվը ուսուցչի օրվա առթիվ կազմակերպել էր ուխտագնացություն դեպի Խոր Վիրապ: Նրանք եղան վանքի միջնաբերդի վիրապում, որտեղ չարչարանքներ էր կրել Գրիգոր  Լուսավորիչը: Առաջին կաթողիկոսի շնորհիվ քրիստոնեուրյունը տարածվեց մեր երկրում և 301թ ընդունվեց որպես պետական կրոն:
Հաջորդ վայրը ,որ այցելեցին Դվին բերդաքաղաքի հնաբերդն էր:
Դվին մայրաքաղաքը կառուցվել է Խոսրով Կոտակ թագավորի օրոք 335թ.: Այն դարձավ Արշակունյաց Հայաստանի նոր մայրաքաղաքը: Կարճ ժամանակահատվածում քաղաքի բնակչությունը հասավ 100 հազարի: Քաղաքը ուներ երկու շերտ պաշտպանական պարիսպներ, խրամ, աշտարակներ: Քաղաքը գտնվում էր բլրի վրա, որի գագաթին միջնաբերդն էր` հարակից շինություններով: Կարճ ժամանակահատվածում Դվինը վերածվում է տարածաշրջանի խոշոր առեւտրական կենտրոնի, որտեղ խաչասերվում էին բազմաթիվ առեւտրական ճանապարհներ: Արշակունյաց Հայաստանի անկումից հետո Դվինը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկը: Արաբական արշավանքների ադյունքում VII դարի վեջին Դվինը եւ ամբողջ Հայաստանը անցավ արաբների տիրապետության տակ: Արաբները կազմեցին Արմենիա վարչական միավորը, որի կենտրոնը դարձավ Դվինը (Հայաստան, Վրաստան, Աղվանք): Դվինը ավերվել է 1236թ մոնղոլական զորքերի կողմից:


Комментарии