Տոնդ շնորհավոր, գրադարանավար
Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր:
Ե՛վ աստղերի նման, և՛ շողերի –
Ես սիրում եմ գրքերը, որ աշխարհի մասին
Բարբառում են անձուկ ու մտերիմ:
Տարփանքով, ինչպես պատանին,
Որ սիրում է իր լույս ընկերուհուն փարվել-
Ես սիրում եմ գրքերը թե՛ նոր, թե՛ հին,
Թե՛ արվեստով գրված, թե՛ անարվեստ:
Բայց և կամքով անշեղ, ինչպես ղեկավարը,
Ինչպես ա՛յրն է հասուն ձգտում սիրած գործին,-
Ես սիրում եմ գրքերի աշխարհը,
Իմ խոհերի վսեմ այրուձին:
Նրանք շա՜տ են ու բազմապիսի, տարբեր ու գունագեղ,
Ծնված զանազան դարերում ու երկրներում,
Յուրաքանչյուրը բերում է մի առանձի՛ն պարգև,
Յուրաքանչյու՛րն իր մեջ մի աշխարհ է կրում:-
Մեր կյանքի երկար ճանապարհին
Եղիշե Չարենց
2004թ. ապրիլին ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը հայտարարվեց գրադարանավարի օր: Արդեն 12-րդ տարին է, ինչ այդ օրը hանրապետության բոլոր գրադարանների դռները մինչ ուշ երեկո բաց են լինում ընթերցասեր հասարակության առաջ: Տոնի խուրհուրդը՝ գրքի արժևորումն է, նրա մեծ դերակատարությունն առողջ հասարակության ձևավորման գործում:
Դպրոցի գրադարանում տոնի առթիվ <<Բարձրաձայն ընթերցանության >>խմբակի անդամների մասնակցությամբ անցկացվեց պոեզիայի ժամ: Մասնակիցները արտասանեցին Հ.Սահյանի, Վ. Տերյանի, Պ. Դուրյանի, Հովհ. Շիրազի, Պ. Սևակի ստեղծագործություններից: Նրանք արժևորեցին գրքի և ընթերցանության դերը մարդու կյանքում:
Комментарии
Отправить комментарий