Հոկտեմբերի 8-ին 198 ավագ դպրոցի գրադարանավար և ՀԵՊ-ի ուսուցչուհի
Կ. Մխիթարյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց ուխտագնացություն Օշականի Սուրբ Մաշտոց եկեղեցի՝ մասնակցելու Սուրբ Թարգմանչաց տոնին: Հայ առաքելական եկեղեցին Սուրբ թարգմանիչ վարդապետների տոնը այս տարի նշեց հոկտեմբերի 8-ին:
Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը գրերի գյուտից անմիջապես հետո կատարեցին հայոց լեզվի առաջին թարգմանությունը: Հայատառ առաջին նախադասությունը <<Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարո>> Աստվածաշնչի Սողոմոն Իմաստունի <<Գիրք առակաց>>-ից է: Մաշտոցը իր աշակերտների հետ առաջինը թարգմանեց Աստվածաշունչը, որն այնքան կատարյալ էր, որ ֆրանսիացի գիտնական Լա Կրոզը այն համարել է <<Թարգմանությունների թագուհի>>:
Թարգմանչած տոնը նվիրված է հայ գրերի գյուտին, Թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին: Տոնին նվիրված միջոցառումը սկսվեց Օշականի Սուրբ Մաշտոց եկեղեցու բակում ՝ հայոց այբուբենի հուշարձանի մոտ:
Թարգմանչաց տոնը հայ հոգու պանծացման տոնն է: Հայոց Ս. թարգմանիչները այսօր էլ շարունակում են իբրև փարոս լուսավորել մեր ապագան:
Հազար ու մի փոթորիկներ են անցել հայ ազգի վրայով, բայց ոչ մի արհավիրք չկարողացավ հայ ժողովրդիիիի հոգուց խլել իր սեփական մայրենի լեզուն և իր արյունով գնված հավատքը:

Комментарии
Отправить комментарий