11-1 դասարանում անցկացվեց ընթերցանության ժամ: Թեման Հովհ. Թումանյանի <<Գիքորը>> պատմվածքն էր: Աշակերտները հատվածներով կարդացին ամբողջ պատմվածքը: Հայ գրականության դասի թեման Հովն. Թումանյանի պատմվածքներն էր:<<Գիքորը>> պատմվածքի բարձրաձայն ընթերցանությունը օգնեց երեխաներին
կարդալու պատմվածքը, իմանալու հերոսներին ,վերլուծելու կերպարները, ճանաչելու հերոսին ,նրա միջավայրը, գյուղական կյանքը: Պատմվածքի կենտրոնական դեմքը Գիքորն է,որի շուրջն են պտտվում բոլոր գործողությունները: Նրա կյանքի ու ողբերգական վախճանի գեղարվեստական մարմնավորումն է դա: Դեռևս երեխա Գիքորին կտրում են իր միջավայրից և գցում մի նոր ու անծանոթ աշխարհ,որը խորթ ու անհասկանալի էր նրա համար: Առաջին անգամ քաղաք եկած գյուղացի երեխայի համար ամեն ինչ նորություն էր: Գիքորին չի գրավում այդ աշխարհը, նրա ուշքն ու միտքը իրենց գյուղն էր: Սովորելու և յուրացնելու փոխարեն նա մտածում էր այդ բոլորից ազատվելու մասին: Չհարմարվելով միջավայրին՝ նա սխալը սխալի ետևից էր թույլ տալիս և խստությամբ պատժվում: Մշտական քաղցը, ծեծն ու խոշտանգունները իրենց գործը կատարում են : Նա հիվանդանում է և անկողին ընկնում: Հիվանդ Գիքորը իրենց տունն է երազում, Նանին, քրոջը, եղբայրներին: Կարոտը, մաշող կարոտը քամում է հիվանդ պատանու կենսական վերջին ուժերը:
Պատմվածքը մանկան կործանման մի տխուր պատմություն
է, և որը հայ գրականության ամենահուզիչ էջերից է:

Комментарии
Отправить комментарий