10-2 դասարանի աշակերտները ուսուցիչներ Ն. Գալստյանի և Կ. Մխիթարյանի հետ այցելեցին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան: Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտը հիմնադրվել է 1959թ. մարտի 3-ին Պետական ձեռագրատան՝ Մատենադարանի հիմքի վրա: Մատենադարանի աշխատակիցը երեխաներին մանրամասն ներկայացրեց հայկական հին ձեռագրերը: Մատենադարանում ձեռագրերի ընդհանուր թիվը կազմում է 20000, բայց սրահներում ցուցադրվում է մեկ տոկոսը: Աշակերտները ծանոթացան հին ձեռագրերին, թարգմանչաց գրականությանը, մեր պատմիչների մատյաններին, իմացան գրիչների և ծաղկողների դերը այդ մատյանների ստեղծման գործում: Ծանոթացան նաև այն նյութերի հետ,որոնցով նկարազարդվել են գրքերը: Բնական ճանապարհով ստացված ներկերը պահպանել են իրենց գույները: Աշակերտները ձեռք բերեցին նոր գիտելիքներ:
1967 թ.-ին Մատենադարանի մուտքի առաջ տեղադրվել է Մեսրոպ Մաշտոցի արձանը:
Մատենադարանի գլխավոր ճակատի միջապատերի միջև դրված են հայ միջնադարյան գրականության , արվեստի, գիտության մեծ գործիչներ Մ. Խորենացու, Թ. Ռոսլինի, Գր. Տաթևացու, Ա. Շիրակացու, Մ. Գոշի և ֆրիկի արձանները:

Комментарии
Отправить комментарий