Նյու Յորք Սիթի Սենթերում հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ Նոր Նորքի Հայորդաց տան և Թումո կենտրոնի սաների <<Հոգիս>> ներկայացումը, որը նվիրված էր Նյու Յորք ՀԲԸՄ կամ AGBU 110 ամյակին: Նախագծի հեղինակներն էին ռեժիսոր Պատրիկ Մալաքյանը,պարուսույց Արման Ջուլհակյանը, բեմադրող Գրիգոր Խաչատրյանը: 70 հայ աշակերտներ իրենց ելույթով հիացրին հանդիսատեսին: Նրանց նեկայացումը մեծ արձագանք ունեցավ :
Խմբի անդամները Նյու Յորքում
Համերգից առաջ
Հասմիկ Մանուկյանը Սերժ Թանգյանի հետ
Խումբը 2017թ. այս ծրագրով հանդես կգա Բեյրութում և Լոս Անջելեսում: Սույն թվականի դեկտեմբերի 2- ին այս ներկայացումը կանցկացվի նաև Հայաստանում՝ Օպերայի և Բալետի պետական ակեդեմիական թատրոնում, որին ներկա են գտնվելու ՀՀ նախագահը և առաջին տիկինը : Այս միջոցառմանը մասնակցում էին նաև մեր դպրոցի աշակերտներից Հասմիկ Մանուկյան- 12-4 , Մելքոյան Աշոտ- 12-4, Սերգոյան Վահագնը- 10 -1, դպրոցի շրջանավարտներ Զայանյան Մարիամը, Միքայելյան Ալինան, Մելքոնյան Ծովինարը և Ասոյան Նարինեն:
Համերգից առաջ
Հասմիկ Մանուկյանը Սերժ Թանգյանի հետ
Комментарии
Отправить комментарий