Սասունցի Դավիթ

  Հայկական էպոսը հայ ցեղի ապրած կյանքի ու հոգեկան կարողությունների հոյակապ գանձարան է ու ի մեծության անհերքելի վկայությունը աշխարհքի առջև:
                                                                                                             Հովսեփ Օրբելի


  Հայ ժողովրդի դարերի ընթացքում ստեղծած   բազմաթիվ դյուցազներգությունների մեջ ամենաբնորոշը, ամենաարտահայտիչն ու հերոսականը <<Սասունցի Դավիթ>> էպոսն է: էպոսում չորս սերնդի     պատկանող հերոսներ,միմյանց լրացնելով, միասին մի ամբողջություն կազմելով, արտացոլել են իրենց կերպարներն ստեղծող ժողովրդի պատկերացումները, նրա լավագույն երազանքներն ու ակնկալությունները: Այդ  կերպարների մեջ ժողովուրդը մարմնավորել է նաև այն մարդկանց ընդհանուր հայացքները, ովքեր պատերազմ չեն հրահրում, բայց ստիպված են կռվել, ովքեր չեն ուզում հեղել ոչ իրենց, ոչ էլ այլոց արյունը՝ ի հեճուկս իշխելու տենդով բռնված զավթիչների:
   Մեզ առանձնապես մոտ և հասկանալի է ժողովրդի գիտակցության մեջ անհիշելի ժամանակներում ստեղծված Սասունցի Դավթի կերպարը, որը ջերմ ու անաղարտ սիրտ ունի, արձագանքում է օգնոթյան ամեր մի կանչի և սխրանքներ է կատարում՝ ի բարօրություն իր ժողովրդի, իր հայրենիքի:
                                                                                                            Հովսեփ  Օրբելի

Հայկական  էպոսը հայ ցեղի  ապրած կյանքի ու հոգեկան կարողությունների հոյակապ գանձարանն է ու իր  մեծության անհերքելի վկայությունը աշխարհքի առջև: Ահա հայ ժողովուրդը՝ խտացած իր ազգային էպոսի՝ <<Սասունցի Դավթի>>  մեջ:

                                                                                                           Հովհաննես Թումանյան






Комментарии