Աշխարհի յոթ հրաշալիքը

Հանս Ռայխարդտի <<Աշխարհի յոթ հրաշալիքը>> գիրքը  <<Ինչու և ինչպես>> մատենաշարով հրատարակված հանրամատչելի գրքերից մակն է ,որը  հետաքրքրեց աշակերտներին: Խմբակի անդամները  կարդացին աշխարհի յոթ հրաշալիքների մասին առանձին հատվածներ: Դարեր շարունակ մենք հիացել ենք մարդկային մտքի ստեղծագործություններով: Աշխարհի յոթ հրաշալիքները      մարդու երբևէ ստեղծած ամենամեծ շինություններն են: Յոթ թիվը կախարդական, մոգական, նվիրական  թիվ էր համարվում: Աշխարհի յոթ հրաշալիքներն են՝
   1.Քեոփսի բուրգը Գիզայում
   2.Շամիրամի կախովի պարտեզները Բաբելոնում
   3.Զևսի այգիները Օլիմպիայում
   4.Արտեմիսի տաճարը Եփեսոսում
   5.Մավսոլոսի դամբարանը Հալիկառնասում
   6.Հռոդոս կղզու կոթողը
   7.Ալեքսանդրիայի փարոսը
Զևսի տաճարը իր ժամանակի ամենախոշոր ճարտարապետական շինությունն էր: Այն հայտնի էր ոչ միայն մեծությամբ, այլ գեղարվեստական արժանիքներով: Շամիրամի կախովի պարտեզները հայտնի էր իր աննման գեղեցկության շնորհիվ:
  Պատմական անցյալում ստեղծված ճարտարապետության և քանդակագործության այս հոյակապ կոթողները համաշխարհային նյութական մշակույթի գանձարան են մտել <<Յոթ  հրաշալիքներ>> անունով:

Комментарии