Շնորհավոր նոր տարի
Մի քանի օրից Ամանորն է ու մենք նոր երազանքներ ենք կապում գալիք տարվա հետ: Սիրում եմ Ամանորը նրա համար, որ բոլորը հավատով են դիմավորում նոր տարին, բոլորը հոգու խորքում հավատում են իրենց երազանքների իրականացմանը…
Թող որ 2017-ին ոչ ոք չզգա տխրություն ու միայնություն,թող որ ոչ մի երազանք անկատար չմնա,
թող որ իր հետ երջանկություն, խաղաղություն ու հաջողություն բերի, թող որ իր հետ լույս բերի և վերացնի խավարը, թող որ իր հետ շատ ժպիտներ բերի, թող որ իր հետ անկեղծություն ու մաքրություն բերի…Հավատում եմ հրաշքներին, թող Ամանորը նոր հրաշքներ պարգևի մեզ:

Թող այս հին տարին տանի Ձեզանից բոլոր տխրություններն ու դժվարությունները,
Իսկ այս նոր տարին բերի միայն ուրախություն և երջանկություն Ձեր օջախներում...

Այս գալիք նոր տարում բոլորին թող ուղեկցի հաղթանակը,
Թող բոլոր խնդիրները մնան անցյալում և թող այս ամանորը
Լինի ուրախ և հրաշքներով լի...

Թող որ այս նոր տարին Ձեզ բերի հաջողություն և խաղաղություն, անսահման սեր և երջանկություն:
Մաղթում եմ ողջ տարին Ժպիտ և ծիծաղ,
Մաղթում հաղթանակ, մաղթում ջերմություն,
Թող այս նոր տարում սերը հաղթի:
Մաղթում հաղթանակ, մաղթում ջերմություն,
Թող այս նոր տարում սերը հաղթի:
Թող բոլոր երազանքներդ դառնան իրական,
Թող բոլոր երազներդ դառնան գունավոր,
Թող այս ամանորը լինի սիրո և երջանկության տարի:

Հրաշքներն իմ կողքին են` գրպանումս, ավելի ճիշտ` իմ կախարդական գիշերը պատկերող կտավի մեջ: Ի¯նչ գեղեցիկ է աշխարհը: Որքան հրաշքներ կան յուրաքանչյուր վայրկյանում, իրենց տոնին սպասող մարդկանց աչքերի ու ժպիտի մեջ:
Ես գտա իմ տոնը, գտա տոնական գիշերվա խորհուրդը, գտա իմ հրաշքը… Իսկ մարդկանց ուզում եմ նվիրել պարզապես մի բուռ հավատ, մի բուռ երջանկություն և մի բուռ ժպիտ…
Ուզում եմ, շատ եմ ուզում, որ ձեր Ամանորը լինի հեքիաթային ու անմոռաց, ուզում եմ, որ տեսնեք Նոր տարվա ամեն մի հրաշք ու հավատաք, որ երազանքներ կարելի է պահել ոչ միայն աստղ ընկնելիս, այլև կախարդական գիշերվա պայծառ երկնքից թափվող ամեն մի փոքրիկ փաթիլի հետ…
Ճերմակ ձյան թևերով գալիս է Ամանորը… Ձյունը ծածկում է փոշոտ քաղաքի տխրությունը` խորհրդանշելով ճերմակ էջից սկսված մի նոր կյանք:
Ամանորը քեզ գույներ է տալիս. սառը երկնքի կապույտը, եղևնու հավերժական կանաչը, անուշաբույր մանդարինների դեղինը ու տոնածառի ժապավենների ալ կարմիրն ու բազմապիսի խաղալիքների փայլը, որպեսզի դու այդ ճերմակ էջին նկարես քո երազանքները:
Իսկ երբ Նոր տարվա գիշերը տասներկուերորդ անգամ զարկի ժամացույցը, այդժամ Ամանորը կխոստանա, որ կիրականացնի քո բոլոր իղձերը:
Իսկ դու հավատա, հավատա և ժպտա… Չէ՞ որ հենց ինքը` Ամանորը, հրաշքներով ու կախարդանքներով օծված մի մեծ երազանք է…
Ասում են` տարվա ընթացքում չիրականացած երազանքներն իրականանում են Ամանորի գիշերը կամ իրականացվում: Ես արդեն նամակ եմ գրել այն բարի ծերուկին, ով իրականացնում է իմ և քո երազանքները, և խնդրել եմ, որ ինձ բերի փոքրիկ` երկու սանտիմետր տրամագծով արեգակներ: Գիտե՞ս թե ինչու արեգակներ, որովհետև ուզում եմ, որ ձյունը հալչի, որ հանկարծ սառույցի չվերածվի: Չէ~, դրսի մաքուր ու սպիտակ ձյունը նկատի չունեմ, այլ ներսի ձյունը, մեր ներսի ձյունը, որը առատ տեղում է մեր սրտերի վրա:

Комментарии
Отправить комментарий