Ամանոր

Հունվարի 1-ին տարին սկսելու և Նոր տարվա սկզբի տոն նշելու սովորույթը հայոց մեջ ընդհանրացել է համեմատաբար ոչ վաղ անցյալում: Տոնի անունները հայոց մեջ տարբեր են: Հիշվում են Ամանոր, Տարեմուտ, Տարին Գլուխ, Նոր Տարի, Կաղանդ, Կաղինդ, Կալոնատար ձևերը: Կաղանդ, Կաղինդ, Կալոնատար ձևերը  գործածվել են արևմտահայոց միջավայրում, իսկ արևելահայոց մեջ տարածված էին Նոր Տարի, Տարեմուտ ձևերը: Տաբերություններ կային  նաև ծիսական սովորությունների կատարման ձևերում, սակայն բովանդակությամբ ընդհանուր էին:
  Նոր տարվա տոնին նախապատրաստվելու ընթացքում կարևոր էր բնակարանի մաքրությունը, ընտանիքի անդամների լողանալը և նոր հագուստ հագնելը: Գլխավոր պատրաստությունը ուտելիքների շուրջն էր: Մեծ նշանակություն էր տրվում մրգերին: Չոր ու թարմ մրգերը չամիչի ու ընդեղենի հետ կազմում են ամանորյա սեղանի հիմնական բաղադրիչները: Նոր տարվա սիրված անուշեղեններից են աղանձը և <<Կաղանդ>> կոչվող անուշը: Նախուտեստների առանցքը կազմում էին   բազմաթիվ խմորեղենները, ծիսական հացը:
   Այսօր դժվար է Նոր տարին պատկերացնել առանց տոնածառի: Հոր տարվա տոնական խնջույքը սկսվում է դեկտեմբերի 31-ի ընթրիքով: Տան ավագ անդամը բարձրացնում է բաժակը , օրհնում սեղանը, շնորհավորում բոլորին և առաջարկում ուտել մեղր. <<Անուշ մեղր ուտենք,որ տարին բոլոր անուշ զրուցենք, անուշ լսենք, անուշ վարվենք>>:
  Հոր տարուն իրար մաղթում էին <<չարի անհետացում, բարու գալուստ, մուրազների կատարում, կարմիր օրեր, կարմիր շորեր, կուշտ փոր, տունը շեն...>>:
                                     Բարով թող գա ձեր նոր տարի,
                                     Մուրազներուդ չիմ կատարի,
                                     Ձեր տուն մտնու հազար բարի,
                                     Աճար, ցորեն, կորեկ, գարի;
                                                                                    Լոռի

                                    Բարով եկար,հազար եկար,
                                    Խերով եկար թազա տարի,
                                   Թասը լցնեմ կարմիր գինով,
                                   Փլավ բերեմ ոսկե սինով,
                                   Ամբարս լցնեմ բերք ու բարի,
                                   Բարով եկար, հազար բարի,
                                   Ալյուր ,ցորեն,հաճար, գարի,
                                   Խերով եկար թազա տարի:
                                                                              Էջմիածին
Նոր տարում   հնչում էին    բարեմաղթանքներ:

  Շնորհավոր նոր տարի,ձեր տունը շեն իլի,
 Միշտ ուրախ իլեք,հացը բոլ իլի
 Աչքը կուշտ իլի,ձեզ ել փայ իլի,
  Մեզ ել փայ իլի,միշտ ուրախ ապրենք,
  Մի լավ քեփ քաշենք...

 Նոր տավա բոլոր երգերում  նույն ակնկալիքներն են: Մարդիկ միմյանց մաղթում են առատ տարի ,  բարի տարի,   խաղաղ և  երջանիկ տարի,առաղջություն,երջանկություն,երազանքների իրականացում:
    Տարին սկսվում է այցելություններով: Այցելում են տոհմի մեծերին, ծնողներին,           խնամիներին,հարևաններին,բարեկամներին: Այցելուները դատակաձեռն չեն մտնում,առնվազն մի խնձոր էին ավելացնում սեղանի բարիքներին՝ մաղթելով բարեկեցություն և երկարակեցություն: Տուն էին  մտնում աջ ոտքը առաջինը մտցնելով, որպեսզի ձախորդություններ  չլինեին:

  Շնորհավոր Ձեր Նոր տարին,առատ, ուրախ, անկորուստ տարի լինի, բարով հասնեք մեկ էլ էս օրվան, առողջ, երջանիկ լինեք, բոլոր պանդուխտները վերադառնան, աշխարհին խաղաղություն ,զինվորին բարի ծառայություն:







Комментарии