Ընթերցանության խմբակի հետ անցկացվեց Գոհար Մարտիկյանի <<Ապրելու բանաձև>> մատենաշարի 10-րդ հատորի տեսություն և ընթերցում: Ընթերցանությունը նվիրված էր Հայոց բանակի 25 ամյակին: <<Ապրելու բանաձև>> գիրքը ձոնված է 20-րդ դարավերջի հայ հերոսներից շատերին ու նրանց սխրանքի պատմությամբ սնված ու զորացած հայ անմահ հերոսների հիշատակին: Պատմական, գեղարվեստական և վավերագրական բազմահատոր այս գիրքը պատգամ է սերունդներին, որպես հնչեղ շեփոր Հարատևության, Աստվաշապարգև իր հողից ուժ առած հայը կերտեց Արցախյան ազատամարտի հաղթանակն ու պատգամը թողեց սերունդներին՝ արդարության իրական ու վերջնական հաղթանակը կերտելու համար պահպանել ազատատենչ ոգին; Արցախյան ազատամարտի նվիրյալների ոգին էր կրթողն ու զորացնողը այն սերնդին, որը 2016թ. ապրիլին ծառս եղավ թշնամու դեմ, բռնցքվեց ու պահեց երկիրը, որ բերի Արդարների հաղթանակը՝ Հաղթանակ հանուն խաղախության:
<<Հրով լեցուն հրադադար>> էջը նվիրված է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին:
<<Հրով լեցուն հրադադար>> էջը նվիրված է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին:
Комментарии
Отправить комментарий