Ավետարանական առակներ

10-2 դասարանի աշակերտների հետ անցկացվեց բարձրաձայն ընթերցանություն <<Ավետարանական առակները>> գրքից <<Այրի կնոջ առակը >> և <<Փարիսեցու և մաքսավորի առակը>>:  Աշակերտները կարդացին և մեկնաբանեցին առակները: Թեման  մարդկային առաքինությունների մասին էր: Այրի կնոջ՝ ի սրտե արված ամենափոքր նվերն ավելի հաճելի և ընդունելի է Աստծո կողմից: Բացատրվեց, որ  քրիստոնեական բարոյագիտության մեջ ողորմություն է համարվում այն նվիրատվությունը, որը կատարվում է արդար վաստակից՝  ըստ կարողության չափի, անտրտունջ, ուրախությամբ և ծածուկ: Փարիսեցու և մաքսավորի առակը պատմում է երկու մարդու աղոթքի մասին. մեկը՝ փարիսեցի ,մյուսը՝մաքսավոր; Առաջինը՝  իր մասին մեծ կարծիք ունեցող փարիսեցին, աղոթում էր , իբրև Աստված պարտավոր էր իրեն շնորհները տալ, որովհետև արժանավոր էր: Մաքսավորը հիշում էր և զղջում , որ մեղանչել է Աստծու դեմ և սպասում է զղջմանը: Մաքսավորը արդարացավ և դուրս եկավ տաճարից ներված ու սրբված, իսկ արդար երևացողը նոր մեղքի տեր դարձավ և տաճարից դուրս եկավ ավելի մեղավոր:

Комментарии