Տյառնընդառաջ

Տյառնընդառաջի տոնը սկսվում է փետրվարի 13-ին եկեղեցում երեկոյան ժամերգությամբ, որից հետո երգվում է <<Լույս զվարթ >> շարականը:  Քահանայի օրհնությունից հետո վառում են եկեղեցու բակի մեծ խարույկը:  Կրակի վառելու պատվավոր իրավունքը պատկանում էր այդ տարի ամուսնացած  նորափեսաներին: Հավաքված ժողովուրդը թեժացնում էր կրակը և կոչ անում միմյանց <<ձմեռը վառել>>:
Տարածված էր այն պատկերացումը, թե Տյառնընդառաջի հետ վերջանում է <<ձմռան քառասունքը>>: Եկեղեցու բակում հավաքվածները  վառվող կրակից մոմերով կրակ են տանում իրենց տները և տների բակերում խարույկներ վառում: Դրանք ասես ցրում են ձմռան ցուրտն ու մթությունը և ավետում գարնան գալուստը:
    Հաջորդ օրն  ավարտվում է  Տյառնընդառաջի տոնը,որը հայտնի է նաև Տրնդեզ անունով: Տյառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ: Տոնը      նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն:


Комментарии