Դանիել Վարուժան

Փետրվարի 17-ին  11-1 դասարանում անցկացվեց բարձրաձայն ընթերցանություն: Թեման  Դ. Վարուժանի կյանքն ու ստեղծագործությունն էր: Մեծ եղեռնի տարիներին նրա ապրած կյանքի ու գործունեության մասին աշակերտները կարդացին Մեծ եղեռնի 100 ամյակին  նվիրված <<Պատասխան  100 տարի անց>> գրքից:  Դ. Վարուժանի մասին պատմող հատվածը կարդացին ամբողջությամբ: Ընթերցվեց նաև նրա ասույթները:  Պատկերագիրքը անդրադարձ է 1894-1923թթ. գրված, Հայոց ցեղասպանությունը փաստող անպատասխան նամակների և վկայությունների:
1915թ. ապրիլի 24-ին Պոլսից աքսորված մի քանի հարյուր հայ մտավորականներից էր նաև Դ. Վարուժանը: Շատերի հետ նահատակվեց նաև Վարուժանը: Որն էր նրա և մյուս հայերի մեղքը. <<Թշնամի են այն բոլոր հայերը,որ խոսքով, գրչով կամ գործով աշխատել են կամ կարող են աշխատել Հայաստանը կառուցելու համար>>:
 <<Ինչ փույթ կեանքը մեռնող, երբոր երազը կ՝ապրի, երբոր երազն անմահ է>>:
Դ. Վարոժանը ջանում է իրականացնել իր ազգի մեծ երազը՝ հայ ժողովրդի վերածնունդը: <<Մեծ պիտի ըլլամ,հավերժական պիտի ըլլամ>>: Վարուժանը բաղձանք ուներ. <<Ապագայի մարդուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիք ինծի պես արարած մը ծնած ըլլալուն գոնե չզղջա>>; Թեև հավատում էր Հայի ապագային, բայց և հանճարեղ սիրտը զգում էր՝ <<Պիտի մեռնիմ՝ Հայաստանի պատկերը բիբերուս մեջ...>>:




Комментарии