Մայրենի լեզու
Դու մեր մեծ երթի գավազանակիր
Եվ մեր պատմության մեծագույն դիվան,
Մեր ազնվության գովասանագիր,
Մեր մտքի պահեստ, հոգու օթևան:
Անցյալին պարզված դու մեր լսափոող
Եվ մեր խոսափող՝ գալիքին ուղղված:
Դու մեր սրբություն՝ կնքված Մեսրոպով:
Նարեկացիով օծված ու յուղված:
Պարույր Սեվակ
Փետրվարի 21-ին Մայրենի լեզվի օրվանը նվիրված կազմակերպվեց վայելչագրության մրցույթ:
Մրցույթին մասնակցում էին 10-12- րդ դասարանի 30 աշակերտներ: Աշխատանքը կատարելու համար տրված էր մեկ դասաժամ: Հանձնարարված<<Զանգեզուր>> տեքստը աշակերտները պետք է արտագրեին գեղեցիկ ձեռագով, անսխալ և մաքուր: Մրցույթի հաղթողները կպարգևատրվեն գովասանագրերով: Հայերենի մեթոդմիավորումը հայտարարել է Մայրենիի շաբաթ, որի ընթացքում կկազմակերպվեն բարձրաձայն ընթերցումներ և վիկտորինա, ինչպես նաև գրքի քննարկումներ և տեսություններ:
Լեզուն համարվոմ է այն գործիքը,որով սերունդները պահպանում են իրենց ազգությունը: Եթե չլիներ մեր մայրենի լեզուն, մենք կորցրած կլինեինք մեր ազգային դիմագիծը: Ուրեմն այսօր մենք պետք է հիշենք Մեսրոպ Մաշտոցին և իր կատարած ահռելի դերը Հայաստանի և հայերի համար:
Ուրեմն եկ փառաբանենք, փայլեցնենք թրի նման,
Որ զրնգա արևի տակ հավետ պայծառ հայոց լեզուն:
Նաիրի Զարյան
Комментарии
Отправить комментарий