Սուրբ Վարդանանց տոնը


 451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, հայ եկեղեցու եւ քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու մեծագույն սրբերից են:
 Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը և լինելիության իրավունքը: Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանին, նրա հետ մարտնչած զինվորին ու զենք վերցրած շինականին ժողովուրդը հավաքաբար Վարդանանք է անվանում:
 Հայոց եկեղեցին տոնը նշում է Մեծ պահքից առաջ ընկած հինգշաբթի օրը, որպեսզի Վարդանանց ոգով զորացած՝ կարողանան պահքի զրկանքները կրելով հասնել մինչև Քրիստոսի հարությունը՝ Զատիկը: Վարդանանց տոնը շարժական է: Այն նշվում է հունվարի 29-ից մինչև մարտի 4-ը ընկած ժամանակահատվածում:

Հանուն Սուրբ Վարդանանց, Ատոմեանց և սուրբ քահանաների, որոնք պատերազմելով խափանեցին չարի պատերազմը և փրկեցին կործանումից Հայաստան աշխարհի սուրբ եկեղեցին, այժմ էլ Տեր խափանիր մեր միջից սատանային իր չարագործներով:
                                                                          Մեսրոպ Վարդապետ

Комментарии