Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված հոգևոր զրույց







Երիտասարդների արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնին նվիրված Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի և ԱՀԹ Նոր Նորքի Ս․ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյանի նախաձեռնությամբ վարչական շենքի դահլիճում կազմակերպվել էր հոգևոր զրույց-քննարկում:
Հանդիպմանը մասնակցում էին Նոր Նորքում գործող ուսումնական հաստատությունների տնօրենները և ավագ դպրոցների աշակերտները: Հանդիպմանը մասնակցում էին նաև 198 ավագ դպրոցի աշակերտները՝ փոխտնօրեն Ն. Հովսեփյանի և Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչ կ. Մխիթարյանի հետ:
Միջոցառումը մեկնարկվեց Տերունական աղոթքով, այնուհետև Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հայրերը ներկայացրին Ս. Սարգիս զորավարի տոնի խորհուրդը: Հարց ու պատասխանի միջոցով ներկաները համակողմանի տեղեկատվություն  ստացան եկեղեցական տոների, ազգային ավանդույթների և սովորույթների վերաբերյալ: Զրույց- քննարկումը հետաքրքիր էր և ուսանելի:
Շնորհակալություն հայտնելով բանախոսներին հետաքրքիր քննարկման համար` Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը  շնորհավորեց ներկաներին Սուրբ Սարգսի` սիրո հայկական տոնի կապակցությամբ` ընդգծելով, որ պատրաստ է մշտապես սատարել և աջակցել նմանօրինակ միջոցառումների կազմակերպման հարցում. պետք է արժևորել օրվա խորհուրդը, զերծ մնալ օտարամոլությունից, լինել հետևորդը մեր ազգային ավանդույթների:

Комментарии