Փետրվարի 6-ին Բարձրաձայն ընթերցանության խմբակի հետ անցկացվեց ընթերցանության ժամ: Թեման յոթ առաքինություններն և յոթ մոլություններն էին: Ներկայացվեց խոնարհությունը որպես մեծագույն բարիք և բոլոր մարդկային առաքինությունների թանկագին գոհար, իսկ հպարտությունը՝մեղքերից մեծագույնը: Խմբակի անդամները կարդացին <<Երկու որդիների առակը>>, <<Այրի կնոջ և դատավորի առակը>>, <<Փարիսեցու և մաքսավորի առակը>>: Կարդացին նաև առակների մեկնությունները: Ավետարանական բազմախորհուրդ առակները սովորեցնում են աստվածային ճշմարտությունները և նրանց հոգևոր խորհուրդը:
Комментарии
Отправить комментарий