Ով է Սուրբ Սարգիսը
Ավանդությունը պատմում է , որ Սուրբ Սարգիսը 4-րդ դարի հռոմեացի զորավար էր: Դառնալով քրիստոնիա՝ սկսում է քարոզել քրիստոնեությունը: Սակայն գահ բարձրացած Հուլիանոս Ուրացողը սկսում է հալածել քրիստոնյաներին: Սարգիսը տեղափոխվում է Հայաստան: Հայոց Տիրան թագավորը նրան խորհուրդ է տալիս տեղափոխվել Պարսկաստան: Սարգիսը օգնում է պարսից Շապուհ արքային թշնամիների դեմ կռիվների ժամանակ: Շապուհ արքան պահանջում է Սարգսից ուրանալ քրիստոնեությունը և պաշտել կրակը: Սարգիսը հրաժարվում է, և Շապուհը հրամայում է սպանել նրան: Հետագայում Մեսրոպ Մաշտոցը Սարգիս զորավարի աճյունից մի մասունք տեղափոխում է Հայաստան՝ Կարբի /Աշտարակի մոտ/ , և այստեղ
կառուցում մեծ եկեղեցի:
Սուրբ Սարգսի տոնը
Այս տարի Սուրբ Սարգիս զորավարի տոնը նշվում է փետրվարի 11-ին:
Սուրբ Սարգսի տոնը հայոց եկեղեցու շարժական տոներից է: Այն նշելու հաստատուն օր չունի: Տոնով սկսվում է Բարեկենդանը, որին հաջորդող Մեծ պասի 49-օրյա շրջանը
ավարտվում է Զատիկով: Տոնը նշվում է հունվարի 18-ից մինչև փետրվարի 23-ն ընկնող
այն շաբաթ օրը, որը տվյալ տարվա Զատիկի տոնից առաջ է ուղիղ 63 օր:
Սուբ Սարգիսը քաջ ու համարձակ ճերմակ ձիավոր էր: Նա իշխում էր հողմերին, քամուն ու բքին, կարկուտին ու կայծակին, և ձմռան ցրտին նրանից էր կախված ճանապարհներին գտնվող մարդկանց կյանքը: Սուրբ Սարգսի կարևոր դերակատարումներից մեկը երիտասարդ սիրահարներին օգնության հասնելն էր; Երիտասարդ սիրահարները աղաթքով դիմում էին Սուրբ Սարգսին.
Մուրազատու Սուրբ Սարգիս
Դու հասնիս մեր երկուսիս:
Սուրբ Սարգիսը համարվում էր նաև ընտանիքներ հովանավոր:
Սուրբ Սարգսին վերագրվող զորությունները տարածվում էին հետևյալ երևույթնեի վրա.
. Նա կարող էր դևերին հալածել,հիվանդներին բժշկել,հաղթանակ բերել, գերիներին ազատություն պարգևել, նեղ վիճակում գտնվողներին ուժ տալ, ճանապարհորդներին
պաշտպանել, սիրահարվածների փափագը կատարել.կարկուտը և քամին հնազանդեցնել, գիշատիչ գազաններին քարացնել:
Տոնի նախօրյակին տնեիր դռների մոտ, կամ տանիքին սկուտեղով փոխինդ էին դնում:
Այդ երեկո Սարգիս զորավարն իր ձիով անցնում էր տանիքների վրայով և ,որի տանիքի փոխինդին դրոշմվում էր զորավարի ձիու պայտը, այդ տանը ուրախություն և հաջողություն էր սպասվում: Այդ օրը չամուսնացած աղջիկները և տղաները հույն այդ փոխինդից աղի բլիթ էին պատրաստում և ուտում: Գիշերը երազում ով իրեն ջուր տար,
նա էլ պետք է լիներ իր փեսացուն կամ հարսնացուն:

Հայոց եկեղեցին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ -ի բարձր տնօրինությամբ Ս. Սարգսի տոնը հռչակել է նաև Երիտասարդների օրհնության օր:
Комментарии
Отправить комментарий