Տաք աղցան «Չի-չի». պասային ուտեստ
Պարզվում է, որ աղցանները նույնպես կարող են համեղ լինել տաք վիճակում: Այս աղցանի առավելությունն այն է, որ այն, լինելով պասային աղցան, միաժամանակ շատ հագեցնող է և համեղ:
Անհրաժեշտ է' ոսպ' 1բաժակ գազար' 1հատ, նեխուր, կանաչ պղպեղ' 1հատ, կանաչի, ձիթապտղի յուղ' 50 գ, աղ,պղպեղ:
Ոսպի վրա ենք լցնում 2 բաժակ ջուր, դնում ենք կրակի վրա, եռ գալուց հետո ևս 15-20 րոպե եփում ենք: Գազարը մաքրում ենք, կտրատում խոշոր ուղղանկյունների: Կտրատում ենք նեխուրն ու կանաչ պղպեղը: Տապակում ենք գազարը, պղպեղն ու նեխուրը: Տաք ոսպը վերցնում ենք կրակի վրայից և մի փոքր հովացնում: Մանր կտրատում ենք կանաչին:
Տապակած բանջարեղենը խառնում ենք ոսպին, ավելացնում կանաչի:
Աղցանը մատուցել կիսատաք վիճակում:

Ջեռեփուկ խնձոր յուրահատուկ լցոնով (պասային ուտեստ)
Աղանդերի համար պետք է`
Խնձոր- քաղցրաթթվաշ 8 հատ
Մեղր- 8 թեյի գդալ
Սպիտակաձավար-4 թեյի գդալ
Հերկուլես – 4 թեյի գդալ
Շաքարի փոշի
Մի քիչ չիր ու չամիչ
Խնձորների վերևի մասը կտրել, միջուկը հեռացնել, փոսիկի մեջ լցնել մեղրը, խնձորների մի մասի մեջ մեղրի վրա ավելացնել սպիտակաձավարը, մյուսի մեջ` հերկուլեսը, հետո մանր կտրտած չիրն ու չամիչը, ըստ նախընտրության կարելի է նաև` ընկույզ ու դարչին, ծածկել «կափարիչով» և դնել 180-200° տաքացված ջեռոցը մոտ 20 րոպեով: Խնձորները պետք է փափկեն, բայց «չփլվեն» և պահպանեն իրենց ախորժալի տեսքը:
ԼԱՎԱՇՈՎ ԱՆՄԱՀԱԿԱՆ ԽՐԹԽՐԹԱՆ ԲՐԴՈՒՃՆԵՐ
Անհրաժեշտ է`
ոսպ
1 հատ սոխ
ձեթ
աղ
կարմիր կծու պղպեղ
լավաշ
Ոսպի վրա առատ ջուր լցնել և դնել կրակին , եփել այնքան մինչև ամբողջ ջուրը քաշվի: Սոխը մանր կտրտել և առանձին ձեթով սոխառած պատրաստել. այն պետք է ոսկեգույն երանգ ստանա: Սոխառածը լցնել պատրաստի ոսպի վրա և խառնել:
Լավաշը կտրտել ոչ շատ մեծ քառակուսի կտորներով: Ոսպի լցոնը թեյի գդալով դնել լավաշների վրա և փաթաթել: Թավայի մեջ մի քիչ ձեթ լցնել և երկու կողմից տապակել բրդուճները: Դրանք շատ արագ են պատրաստվում, այնպես որ` պատրաստ եղեք շուտ շրջել մյուս կողմի վրա:
Կարող եք «խրթխրթանները» մատուցել մեծ լայն ափսեի վրա շարած:

Համեղ կերակուր Պահքի համար. պասուց տոլմա
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
700 գ ձեթ
1 կգ սոխ
0,5 կգ լոբի
0,5 կգ ոլոռ
0,5 կգ ոսպ
0,5 կգ սիսեռ
300-400 գ հաճար կամ աղացած ձավար
250 գ բրինձ
2 ճաշի գդալ աղ
մեկ ճաշի գդալ կարմիր պղպեղ
սև պղպեղ` ըստ ցանկության
4 ճաշի գդալ տոմատի մածուկ
չորացրած ծիթրոն ու ռեհան (ըստ ճաշակի)
համեմ (ըստ ճաշակի)
մաղադանոս (ըստ ճաշակի)
1 մեծ գլուխ կաղամբ
Ինչպես պատրաստել
700 գ ձեթի մեջ լցնել նախապես մանր կտրատած 1 կգ սոխը և դնել գազօջախին: Երբ սոխառածը դառնում է ոսկեգույն, ավելացնել 1 ճաշի գդալ կարմիր պղպեղ, չորացրած ծիթրոն ու (շատ քիչ) ռեհան` ըստ ճաշակի և թողնել, որ մի 5 րոպե եփի սոխառածի մեջ: Այնուհետև ավելացնել 4 ճաշի գդալ տոմատի մածուկ, և սպասել ևս մի քանի րոպե, որպեսզի եփի: Հետո սոխառածին ավելացնել նախօրոք խաշած 0,5 կգ կարմիր հատիկ լոբի, 0,5 կգ ոլոռ, 0,5 կգ սիսեռ, 0,5 կգ ոսպ (առանց խաշելու), 300-400 գ հաճար (կամ աղացած ձավար) և 250 գ բրինձ: Այս ամենը լավ խառնել իրար, հետո ավելացնել 1 ճաշի գդալ աղ, կտրատած համեմ ու մաղադանոս: Նորից լավ խառնել, փակել կաթսան կափարիչով և թողնել, որ մոտավորապես 30 րոպե եփի իր գոլորշիով:
Մեկ այլ կաթսայով 1,5 լ ջուրը դնել եռալու, ավելացնել 1 ճաշի գդալ աղ: Այդ ընթացքում վերցնել մի մեծ գլուխ կաղամբ, թերթերն անջատել կոթից: Երբ ջուրը սկսում է եռալ, կաղամբի թերթիկները լցնել եռացող ջրի մեջ: Հենց թերթիկները սկսում են թուլանալ, հանել և դնել սառը ջրի մեջ, ապա` փլավքամիչի: Այնուհետև դանակով կտրել և հեռացնել կաղամբի կոպիտ մասերը, որպեսզի փաթաթելիս չխանգարեն:
Երբ պասուց տոլմայի միջուկը պատրաստ է լինում, անցնել բուն գործողությանը: Կաղամբի թուփը բացել ափի վրա, եթե շատ մեծ է և դժվարանում եք, կարող եք փռել նաև խոհանոցային փայտի վրա, ավելացնել մեկ կամ երկու ճաշի գդալ միջուկ: Այնուհետև փաթաթել գեղեցիկ ու նրբորեն:
Մեկ այլ կաթսայի տակ փռել կաղամբի թփեր: Փաթաթված պասուց տոլմաները հերթով շարքերով շարել: Փաթաթելն ավարտելուց հետո դնել եփելու, մոտ 30 րոպե: Ուտել սառը վիճակում:

Կարմիր լոբով համադամ ապուր
Կարմիր լոբի- 1 բաժակ
Սոխ- 1 գլուխ
Գազար- 1 հատ միջին չափի
Տաքդեղ (կծու)- կեսը
Նեխուրի արմատիքը (կարտոֆիլի չափ) կամ ցողունը
Լոլիկ- 1 հատ
Բուլղարական քաղցր բիբար- 0,5- 1 հատ
Սխտոր- մի քանի պճեղ
Մաղադանոս- 1 կապ
Բուսայուղ
Աղ
Կարմիր լոբին աղով եփել: Ձեթով սոխառած պատրաստել մինչև ոսկեգույն երանգ ստանա, ավելացնել կլոր-կլոր կտրտած գազարը, թել-թել կտրտած նեխուրը, մանր քառակուսիներով կտրտած լոլիկը, տաքդեղը և թողնել, որ մի քիչ եփվի, աղ անել: Պատրաստ լինելուց հետո լցնել լոբու վրա, ավելացնել օղակներով կտրտած կարմիր քաղցր բիբարը և եփել մինչև բիբարի պատրաստ լինելը:
Մատուցելիս ավելացնել ճզմած սխտոր և կտրտած մաղադանոս:

Կարտոֆիլով կարկանդակներ
Խմորի բաղադրությունը՝
Ցորենի ալյուր - 1 կգ
Խմորիչ - 1 փաթեթ (11 գրամ)
Բուսական յուղ - 4 ճաշի գդալ
Ջուրը տաք եռացրած - 0.5 լիտր
Շաքարավազ - 1 ճաշի գդալ
Աղ - 1 թեյի գդալ
Միջուկի բաղադրությունը՝
Կարտոֆիլ - 0.8-1 կգ
Սոխ - 1 հատ
Բուսական յուղ - 30 գրանմ
Լավրովի տերև - 1 հատ
Աղ-ըստ ճաշակի
Պղպեղ -ըստ ճաշակի
Բուսական յուղ - 200 գրամ
Պատրասատման եղանակը՝
Ափսեի մեջ լցնել տաք, եռացրած ջուր, ավելացնել աղ, շաքարավազ բուսական յուղ և խմորիչ, լավ խառնել: Ապա ավելացնել մի քիչ ալյուր և կրկին խառնել, ընթացքում քիչ-քիչ լցնել ալյուրն ու խառնել: Խմորը սրբիչով ծածկել և թողնել 20-30 րոպե:
Դուք ունեք մի մեծ օրագիրը. Կան մրցանակակիր մրցույթներ շրջանում բլոգեր կայքերից. Դուք կարող եք միանալ այս մրցույթը շահել Ձեր բլոգում եւ բարձրացնել ձեր այցելուների երթեւեկությունը. Դուք բախտավոր պետք է գնահատվեն առանձին յուրաքանչյուր կատեգորիայում.
ОтветитьУдалитьՄիացիր հիմա! Դուք կարող եք գտնել մանրամասն տեղեկություններ մեր կայքում.
Web: http://www.bloggercontest.com
Փոստ: contact@bloggercontest.com
PBX: +540361033915