ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ
Հաղթանակած, հերոսացած
Հայոց երկրի հզոր բանակ,
Քո մարտական ջահը վառած
Պահիր, որպես փառքի պսակ։
Հայոց երկրի հզոր բանակ,
Քո մարտական ջահը վառած
Պահիր, որպես փառքի պսակ։
Դու դեռ ջահել, դեռ պատանի,
Քսան տարիդ նոր բոլորած
Դարձել ես քաջ, անհաղթելի,
Անպարտելի կորյուն դարձած։
Քսան տարիդ նոր բոլորած
Դարձել ես քաջ, անհաղթելի,
Անպարտելի կորյուն դարձած։
Հայ ժողովրդի գոյապայքարի առաջին իսկ պատմական դրվագից սկսած հայի, հայրենիքի ու ազգայինի պահպանման թեման միշտ առաջնային է եղել կյանքի բոլոր ոլորտներում: Հայը իր տեսակով գոյամարտիկ է ու գոյատևող, պայքարող ու հաղթող, նվիրյալ ու զոհաբերվող հանուն հայրենիքի: Իր բազմադարյա գոյության ընթացքում հազարավոր արհավիրքներ, եղեռն, թալան, վիրավորանք ու ցավ տեսած մեր ժողովուրդը սերնդեսերունդ փոխանցել է իր տեսակի անկոտրում գենը և սերն առ հայրենիք:
Այսօր մեր ժողովուրդը կրկին կանգնած է իր ինքնության պահպանման խնդրի առաջ: Թշնամին ստորաբար ու նենգ թակում է հայի անառիկ սահմանի երկաթե դուռը, քաջություն չունենալով ճակատ առ ճակատ դուրս գալու հայ զինվորի դեմ, փորձում է խորամանկությամբ հաջողության հասնել, բայց դա նրան չի հաջողվում: Հայ զինվորները արիաբար ուս ուսի կանգնած են սահմանին՝ հայկական պարի պես խրոխտ ու անառիկ, արթուն գիշերներ լուսացնելով՝ խաղաղ քուն են պարգևում իրենց խողովրդին: Հայը կրկին ու կրկին ամրապնդում է իր ոտնահետքը երկրի իրեն բաժին հասած հայրենիքի մի հատվածում:
Իմ հայ զինվոր, հայրենյաց պաշտպան, հպարտանում ենք քո կամքի ու ոգու աննսասան ամրությամբ և հաղթական ոգով:
Комментарии
Отправить комментарий